image

Երուսաղեմի հայոց պատրիարքն այցելել է Պաղեստինի նախագահին

Երուսաղեմի հայոց պատրիարքն այցելել է Պաղեստինի նախագահին

Երուսաղեմի հայոց պատրիարք  Նուրհան արք. Մանուկյանն այցելել է Ռամալլահ, ուր հանդիպում է ունեցել Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ: Այս մասին տեղեկանում ենք պատրիարքարանից: 
Հանդիպման ընթացքում պատրիարքը Մահմուդ Աբասին հրավիրել է մասնակցելու  հայոց Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնին, որ Սուրբ Երկրում նշում են հին տոմարով՝ հունվարի 18-19-ին՝ Բեթղեհեմում: