image

Մայք Սարյանի դասախոսություններն ու վարպետության դասերը՝ Հայաստանում

Մայք Սարյանի դասախոսություններն ու վարպետության դասերը՝ Հայաստանում

Բժշկության ոլորտում հայտնի կառավարիչ, Միացյալ Նահանգներում «Prime Healthcare» խոշորագույն հիվանդանոցների ցանցի ընկերության համասեփականատեր ու նախագահ, հասարակական գործիչ, բարերար Մայք Սարյանը  հայաստանյան իր հերթական այցի  ընթացքում օրերս հրավեր էր ստացել Երևանի պետական համալսարանից, որտեղ դասախոսություն էր ունեցել և պատմել սեփական փորձի մասին՝ տվյալ բնագավառում մասնագիտացող ուսանողների և մասնագետների հետ: Կառավարման ոլորտում մեծ հաջողությունների հասած  Մ. Սարյանի հետ  վարպետության դասընթացը կազմակերպել էր սոցիոլոգ, ԵՊՀ  դասախոս, փորձագետ և հասարակական գործիչ  Լիլիթ Շաքարյանը:  «Անձնակազմի կառավարման և բիզնեսի կազմակերպման առանձնահատկություններն առողջապահության բնագավառում» թեմայով դասընթացը հատուկ նախատեսված էր ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի HR և PR մասնագիտացմամբ մագիստրատուրայի ուսանողների համար:

Դասախոսություններից բացի անցակցվել են նաև հանրային քննարկումներ և փորձագիտական ուսումնասիրություններ՝  Մ. Սարյանի և սոցիոլոգ Լիլիթ Շաքարյանի մասնակցությամբ: Մեդիա հարթակում քննարկվող հարցերն առնչվել են «Հանրային առողջությանը» և «Հիվանդների/պացիենտների բավարարվածությանը՝ առողջապահության ոլորտում մատուցված ծառայությունների որակով»:

Գիտական ուղղվածությունից զատ, Մայք Սարյանը նաև  մի շարք այլ հանդիպումներ է ունեցել Հայաստանում՝  ծանոթանալով և նոր առանձնահատկություններ բացահայտելով հայկական  բազմադարյա գինեգործության ու կոնյակագործության ասպարեզում: