image

Սիրիահայ երիտասարդը՝ «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգի հաղթող

Սիրիահայ երիտասարդը՝ «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգի  հաղթող

«Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019»-ի արդյունքներով՝ «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նարեկ Սուսանին: Նա «Ամերիաբանկ»-ի գլխավոր գրաֆիկ դիզայներն է, հիմնադրել է «Chstov» և «Boo Creative» դիզայներական ընկերությունները։ Սիրիահայ երիտասարդին մրցանակը հանձնել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը` ընդգծելով, որ Նարեկի պատմությունը կոգևորի շատ երիտասարդների հայրենադարձվել, ավելի լավ ճանաչել Հայաստանը, քանի որ այն մեր միակ հայրենիքն է: Անվանակարգում Նարեկի հետ մրցում էին նաև «VAN ARDI» գինետան գլխավոր մենեջեր Անի Մուրադյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ, ՀՀ Նախագահի մրցանակակիր Անդրանիկ Մոմջյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված մրցանակաբաշխությունն ընդգրկում էր 11 անվանակարգեր, որոնցում մրցում էին երիտասարդ բժիշկները, բնապահպանները, գիտնականները, մարզիկները, գործարարները և այլք: