image

Մի շարք երկրներում այսօր տոնում են Լյուսիայի օրը. Նա լուսավորում է մութ հյուսիսային ձմեռը

Մի շարք երկրներում այսօր տոնում են Լյուսիայի օրը. Նա լուսավորում է մութ հյուսիսային ձմեռը

Այսօր Շվեդիայում տոնում են այդ երկրի ամենասպասված տոնը՝ Լյուսիայի օրը: Տոնը դիմավորում են մոմավառության շքերթներով, սաֆրանի բլիթներով, քաղցրով համեմած ու եփած գինով և, ըստ լեգենդի, խոսող կենդանիներով: 

Լյուսիան շվեդական 400-ամյա ավանդույթ է, որ, ըստ առասպելի, լուսավորում է մութ հյուսիսային ձմեռը. նա մի կին է, որ կուրացել և սպանվել է Հիսուսի հանդեպ իր հավատի համար: Ըստ ավանդության, Լյուսիան ապրել է միջնադարում, եղել է շվեդացի մի ձկնորսի կին: Մի անգամ, երբ ամուսինը մութ գիշերով գնացել է ձկնորսության, փոթորիկ է բռնկվել, փարոսը հանգել է և Լյուսիան լապտերներով դուրս է եկել՝ լուսավորելու սիրելիի ճանապարհը: Չար ուժերը բարկացել և սպանել են նրան, բայց,  մահից հետո չեն մարել կնոջ ձեռքի լապտերները, որ լույս են տարածել:  Օրը, Շվեդիայից բացի, նշում են  նաև մի շարք կաթոլիկ և ավետարանական ուսմունքներ ունեցող երկրներում, ինչպես՝ Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Դանիայում, Սիցիլիայում, Իտալիայում, Լատվիայում:  Այն ընտանեկան և եկեղեցական տոն է: