Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք՝ 18-ից բարձրերի համար... Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ. Նիկոլ Փաշինյան... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Թուրքիայում ներդրումները կանգ կառնեն, քանի որ նա Ղարաբաղյան կռիվը հրահրեց ու աջակցեց. Տնտեսագետ...
Հայոց ցեղասպանության ճանաչման ԱՄՆ Սենատի բանաձեւի ամբողջական տեքստը
Հայոց ցեղասպանության ճանաչման ԱՄՆ Սենատի բանաձեւի ամբողջական տեքստը
13 December 2019 , 10:52

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պաշտոնական ճանաչման միջոցով եւ մերժել այն ջանքերը, որոնք ուղղված են նրան, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ասոցացվի Հայոց ցեղասպանության հերքման հետ։

Բանաձեւի ամբողջական տեքստը․

Հաշվի առնելով, որ Օսմանյան կայսրությունում 1913-1916թթ․ ԱՄՆ դեսպան հարգարժան Հենրի Մորգենթաու-ավագը կազմակերպել եւ շատ երկրների պաշտոնատար անձանց կողմից բողոքներ է ներկայացրել այն բանի դեմ, ինչը նա անվանել է «ռասայի ոչնչացման գործողություններ», եւ 1915թ․ հուլիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Ռոբերտ Լանսինգը նշել է, որ «քարտուղարությունը հավանություն է տալիս հայերի հետապնդումը դադարեցնելու ձեր նախաձեռնությանը»,

Հաշվի առնելով, որ նախագահ Վուդրո Վիլսոնը խրախուսել է Կոնգրեսի օրենքով հիմնադրված Մերձավորարեւելյան օգնության հիմնադրամի ստեղծումը, որը 1915-1930թթ․ գրավել է մոտ 116 000 000 ԱՄՆ դոլար (ավելի քան 2 500 000 000 ԱՄՆ դոլար՝ 2019-ի փոխարժեքով), իսկ Սենատն ընդունել է զանգվածային սպանությունները դատապարտող օրենք,

Հաշվի առնելով, որ Ռաֆայել Լամկինը, որը 1944թ․ ստեղծել է «ցեղասպանություն» եզրույթը եւ ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժի նախատեսման ՄԱԿ բանաձեւի առաջին կողմնակիցն էր եւ հիմնվում էր Հայաստանի դեպքի վրա՝ որպես 20-րդ դարում ցեղասպանության օրինակ,

Հաշվի առնելով, որ ինչպես ցուցադրված է Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանում, Ադոլֆ Հիտլերը, 1939թ․ հրամայելով իր զինվորական հրամանատարներին հարձակվել Լեհաստանի վրա, առարկությունները մերժել է՝ ասելով․ «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին», եւ հող է նախապատրաստել Հոլոքոստի համար,

Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը,

(1) 1951թ․ մայիսի 28-ին Միացյալ Նահանգների կառավարության գրավոր հայտարարությամբ Միջազգային դատարանին՝ ցեղասպանության կանխման եւ դրա համար պատժելու № 4838 բանաձեւի առնչությամբ, որը 1981թ․ ապրիլի 22-ին հրապարակել է նախագահ Ռոնալդ Ռեյգանը, ինչպես նաեւ

(2) 1975թ․ ապրիլի 8-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 94-րդ գումարման համատեղ բանաձեւով եւ 1984թ․ սեպտեմբերի 10-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 98-րդ գումարման համատեղ բանաձեւով, ինչպես նաեւ

Հաշվի առնելով, որ Ցեղասպանության եւ ոճրագործությունների կանխման մասին 2018թ․ Էլի Վիզելի օրենքը նախատեսում է, որ ոճրագործությունների կանխումը բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից, եւ հաստատում է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը այն է, որ կառավարությունը ընդունել է ոճրագործությունների վտանգի բացահայտման, կանխման եւ արձագանքման ռազմավարություն՝ «դիվանագիտական արձագանքի ամրապնդման եւ անցումային արդարադատության համապատասխան միջոցառումներին աջակցելու արտաքին օգնության արդյունավետ օգտագործման, անցյալի ոճրագործությունների համար քրեական պատասխանատվություն սահմանելու» ուղիով։

Որոշվում է՝

(1) հարգել Հայոց ցեղասպանության հիշատակը պաշտոնական ճանաչման եւ հիշելու միջոցով,

(2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը Հայոց ցեղասպանության կամ ցանկացած այլ ցեղասպանության հետ ասոցացնելու ջանքերը

(3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի մասին տեղեկացվածությունն ու հասարակական ըմբռնումը, այդ թվում՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու ջանքերում Միացյալ Նահանգների դերը, ինչպես նաեւ մարդկության դեմ ներկայի հանցագործությունների կանխման համար Հայոց ցեղասպանության օրինակի արդիականությունը։

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture