image

Բեյրութի լքված բնակավայրերը. Ցուցահանդես Բրյուսելում. Լուսանկարներ

Բեյրութի լքված բնակավայրերը. Ցուցահանդես Բրյուսելում. Լուսանկարներ

Պողոսյան հիմնադրամի բրյուսելյան կենտրոնում՝ «Վիլլա Ամպենում», նոյեմբերի 14-ից գործում է «Բեյրութի լքված բնակավայրերը» ցուցահանդեսը։  Այս մասին տեղեկանում ենք Պողոսյան հիմնադրամից: Ցուցադրանքի հիմքում Բեյրութում բնակվող և ստեղծագործող 48-ամյա արվեստաբան, լուսանկարիչ և կինոռեժիսոր Գրիգոր Պուչաքճյանի (Gregory Buchakjian) արվեստագիտական ուսումնասիրությունն ու վիզուալ գործերն են։ Այս թեմայով նա դոկտորական թեզ է պաշտպանել Փարիզի Սորբոնի համալսարանում. աշխատության հիմքում հարցադրումն է, թե ինչպես կարող էր Լիբանանի, ընդհանրապես արաբական աշխարհի քաղաքական անկայունությունը հանգեցնել լքված բնակավայրերի «սինդրոմին» երբեմնի ծաղկուն Բեյրութում։ Պուչաքճյանը Լիբանանի արվեստի ակադեմիայի վիզուալ արվեստների դպրոցի տնօրենն է։

Ցուցահանդեսը Բրյուսելի «Վիլլա Ամպենում» կգործի մինչև 2020 թվականի հունվարի 5-ը։