Սահակ եպս. Մաշալյանը գահ բարձրացավ իբրև Սահակ Բ պատրիարք. Տեսանյութ... Դալմա մոլը վաղը՝ հունվարի 19-ին կվերաբացվի... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Հայ-վրացական հարաբերությունները պետք է ձերբազատվեն զգացմունքային բաղադրիչից Ամբողջական հոդվածը կարո...
Հունվարի 19-ից ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կմեկնեն Չինաստան
Հունվարի 19-ից ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կմեկնեն Չինաստան
19 January 2020 , 13:58

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թ. հունվարի 19-ին ուժի մեջ կմտնի «ՀՀ կառավարության եւ ՉԺՀ կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը: ԱԳՆ հայտարարությունը՝ ստորև․

«-Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագիր կրող ՀՀ քաղաքացիները եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագիր կրող ՉԺՀ քաղաքացիները միմյանց երկրների տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթեւեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից (անձնագիրը պետք է ունենա առնվազն 6 ամսվա վավերականություն) մինչեւ 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:

-Ուշադրություն. Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մտադիր են մուտք գործելու եւ գտնվելու միմյանց երկրների տարածքում 90 օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ մեկնել միմյանց երկրներ՝ աշխատելու, սովորելու, երկարաժամկետ բնակվելու, լրագրությամբ կամ այլ գործունեությամբ զբաղվելու նպատակով, պետք է նախապես դիմեն համապատասխան երկրի դեսպանություն մուտքի արտոնագիր ստանալու համար՝ համաձայն երկու երկրների ներքին օրենքների եւ կարգավորումների:

-Ուշադրություն. 2019 թ. մարտի 3-ից Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի (ՀՎՇ) միջեւ գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ՝ 30 օր՝ ՀՀ քաղաքացիների եւ 180 օր՝ ՉԺՀ Հոնկոնգ ՀՎՇ անձնագրեր կրողների համար:

-Ուշադրություն. 2016 թ.-ից դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաո հատուկ վարչական շրջանի (ՀՎՇ) միջեւ գործող մուտքի արտոնագրերի ազատականացման մասին համաձայնագրով երկու կողմերի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից 90 օր ժամկետով՝ 365 օր ժամանակահատվածի համար»:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture