image

Բակո ՍահակյանՆ ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն երկու ժամանոց հանդիպում են ունեցել

Բակո ՍահակյանՆ ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն երկու ժամանոց հանդիպում են ունեցել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Հանդիպում-զրույցը տևել է մոտ  երկու ժամ: Այդ մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:  

Քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ Արցախին մշտապես սատարելու գործում: