Բակո ՍահակյանՆ ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն երկու ժամանոց հանդիպում են ունեցել

10 November 2019 , 12:12
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Հանդիպում-զրույցը տևել է մոտ երկու ժամ: Այդ մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:
Քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ Արցախին մշտապես սատարելու գործում:
Լրահոս
Խապրիկ

2019-12-04 - Ռուսաստանի հայերի՝ Հալեպ ուղարկած բեռը տեղ է հասել

Լուսանկար և պատմություն

2019-11-16 - Հայ որբերի երախտիքի նվերը` ԱՄՆ նախագահին

2019-11-10 - Հիշատակներ. Ադիս Հարմանդյանի այցը՝ հայկական վարժարան

2019-10-15 - Գորգագործ Մալճեան. Մարաշից Հալեպ

2019-09-26 - Լիբանանյան հիշատակներ. Ադիսն ու այլ մտավորականներ
Ի՞նչ Գրեցին
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա

2019-12-08 - Պոլիս. Ընթացք առաւ Պատգամաւորներու ընտրութիւնը



2019-11-11 - Հայկական կենցաղային իրեր. Ծրար (պոխչա)