image

Independent-ն անդրադարձել է Պոլսո «Ժամանակ» օրաթերթին

Independent-ն անդրադարձել է  Պոլսո  «Ժամանակ» օրաթերթին

Հալեպում ծնված, ապա Կ. Պոլիս հաստատված  Սարգիս և Միսաք Քոչունյան եղբայրների հիմնած  «Ժամանակ» պարբերականի 112 տարվա առթիվ  բրիտանական Independent պարբերականի թուրքական ծառայությունն անդրադարձել է հայկական հնագույն թերթին:  Independent-ը  գրում է, որ «Ժամանակը» դեռևս  Օսմանյան կայսրությունում հիմնված և Հանրապետական Թուրքիայում մինչև օրս իր գոյությունը շարունակող միակ հայկական թերթն է:   Independent-ի թուրքական բաժնի աշխատակիցը հարցազրույց է ունեցել  «Ժամանակ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանի հետ.  վերջինս պատմել է «Ժամանակի» անցած ճանապարհի, դժվարությունների, հաջողությունների և ներկա գործունեության մասին՝ նշելով, որ եղել է ժամանակ, թերթն ունեցել է 15 հազար տպաքանակ, ինչն անցյալ դարասկզբին հայ մամուլում բացառիկ թիվ էր: 

Independent-ի անդրադարձում նշվում է նաև, որ օրերս, թերթի  112-րդ տարվա առթիվ,  խմբագրություն էր այցելել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ինչը Թուրքիայի պատմության մեջ  աննախադեպ երևույթ է, քանի որ կառավարության անդամն առաջին անգամ է այցելում հայերենով լույս տեսնող օրաթերթի խմբագրություն:

Թերթի հրապարակման լուսանկարներում երևում են հայոց այբուբենը, Միսաք և Սարգիս Քոչունյանների լուսանկարն ու թերթի հնագույն համարներից մեկը: 

Բրիտանական թերթի հրապարակումը՝   այստեղ