image
Հրատապ լուրեր:

Սոնա Վանը Չինաստանում պոեզիայի միջազգային մրցանակ է ստացել

Սոնա Վանը Չինաստանում պոեզիայի միջազգային մրցանակ է ստացել

Բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սոնա Վանը Չինաստանում արժանացել է պոեզիայի միջազգային բարձրագույն մրցանակի:  Չինաստանի արվեստի և մշակույթի ամենամյա փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նրա «Լիբրետո անապատի համար» գրքի չինարեն թարգմանության շնորհանդեսը,  որից հետո հանձնվել է մրցանակը: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին` Չինաստանի Լու Չժոու քաղաքում: Սոնա Վանը հայտնում է, որ  սա Չինաստանում պոեզիայի միջազգային բարձրագույն մրցանակն է` 1573 International Poetry Award: «Ինչ խոսք` որպես փոքր երկրի ներկայացուցիչ, հպարտություն է 1.5 միլիարդանոց կայսրությունից նման մրցանակ ստանալ»,-ասել է Սոնա Վանը: 

Սոնա Վանը միջազգային մրցանակաբաշխությանը ներկայացել է «Տերյան» մշակութային կենտրոնի տարազով: