image
Հրատապ լուրեր:

Հռչակավոր արեւելագետ. «Շնորհակալ եմ բոլորին՝ իմ եւ հանգուցյալ մորս՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի անունից»

Հռչակավոր արեւելագետ. «Շնորհակալ եմ բոլորին՝ իմ եւ հանգուցյալ մորս՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի անունից»

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկով հռչակավոր արեւելագետ, Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիին շնորհվել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում:

Միխայիլ Պիոտրովսկիին  արձագանքել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում ստանալուն. 


«Ես զգացված եմ, երջանիկ եւ շոյված: Սա հսկայական պատիվ է, որը կուրախացներ իմ մայրիկին, հայրիկին ու բոլոր այն հրաշալի երեւանցիներին, որոնց հետ կյանքիս ընթացքում երջանկություն եմ ունեցել շփվելու, բոլոր Ջանփոլադյաններին ու Տեր-Պողոսովներին:
Ես սիրում եմ Կարմիր Բլուրի ու Էրեբունու Երեւանը, Ալեքսանդր Թամանյանի ու Մարտիրոս Սարյանի Երեւանը եւ շատ եմ սիրում Երեւանը, որը արդեն չկա՝ Հին Բաղնիքի մոտի փողոցները, որտեղ մեր տունն էր եւ որտեղ այսօր հուշատախակ կա ի պատիվ Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկու, որին «հայ ժողովրդի փեսա» էին անվանում:

Շնորհակալ եմ բոլորին՝ իմ անունից եւ հանգուցյալ մորս՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի անունից»:

 

 

Խորհրդային ու ռուսական աշխարհահռչակ արևելագետ-պատմաբան, արաբագետ, իսլամագետ, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն, Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, ՌԴ ԳԱԱ անդամ Միխայիլ Պիոտրովսկին ծնվել է 1944 թվականին, Երևանում։ Հայրը՝ Բորիս Պիոտրովսկին, հռչակավոր արևելագետ էր, Հովսեփ Օրբելու ասպիրանտը։ 1930 թվականին գործուղվել էր Հայաստան՝ հնագիտական պեղումների և պատմագիտական հետազոտությունների համար։ 1968 թվականին եղել է Էրեբունի բերդի հայտնաբերողներից մեկը։ Մայրը՝ Հռիփսիմե Ջանփոլադյան, նույնպես հայտնի հնագետ էր։