image

Ամերիկահայ գործիչն Արցախում նոր նախաձեռնություն է սկսել. Նա իրեն արցախցի է զգում

Ամերիկահայ գործիչն Արցախում նոր նախաձեռնություն է սկսել. Նա իրեն արցախցի է զգում

Ամերիկահայ գործիչ, բարերար Վարդան Նազերյանի նախաձեռնությամբ Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքում անասնաբուծական ֆերմա է բացվել: Աշխատանքները իրականացնում է  այդ նպատակով ստեղծված «ՎԱԿ ագրո» ՍՊ ընկերությունը: Ուսումնասիրելով ոլորտը՝  և  տեսնելով, որ   ՀՀ-ում  և  ԱՀ-ում   գրանցվել  է   մսի  արտադրության  և    կենդանաբուծության ցուցանիշների նվազում, որոշել են Արցախում հիմնել անասնաբուծական ֆերմա, բացել աշխատատեղեր և իրենց ներդրումն ունենալ անասնաբուծության զարգացման գործում:

Այս մասին «Արեւելքը»  տեղեկացավ բարերարից:

Արդեն պատրաստ է ֆերման, որի վրա հիմնվել է նաև ընկուզենու  այգի: Ծառատեսակները եվրոպական են, ապահովում են բարձր    բերքատվություն:

Իսկ ֆերմայի համար արդեն ձեռք են բերվել շուրջ   160    խոշոր   եղջերավոր  անասուններ, որոնք    բերվել  են  եվրոպական    տարբեր  երկրներից:  Ֆերմայի  համար  ձեռք  է  բերվել    նաև   ժամանակակից   երկու  նոր  տեխնիկա՝  կերի  մշակման   աղաց, որը  մեկ     ժամվա  ընթացքում    2  տոննա   կեր  է   մանրացնում, ինչպես նաև՝  կերի   պատրաստման   խառնիչ     սարք:

Ընկերությունը նպատակ ունի նաև Արցախում բուծել տոհմային   ցուլեր: 

Արցախի նախագահ Բակո  Սահակյանն օրերս անձամբ է ներկա գտնվել ֆերմայի բացմանը, նրան ուղեկցել են նաև պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, պետական  այլ այրեր: 

 

 

 

Արցախում ոչ միայն այս, այլ տարբեր ծրագրերի իրականացմանը գործուն մասնակցություն ունենալու համար Վարդան Նազերյանն արժանացել է նաև «Երախտագիտություն» մեդալի՝ պարգևատրվելով Բակո Սահակյանի կողմից:

Արցախյան մամուլին տված հարցազրույցում Վարդան Նազերյանն ասել է, որ ինքն իրեն արցախցի է զգում: