Սեպտեմբերի 27-ի երեկոյան Թուրքիայի Քուշադասի քաղաքում ավարտվել է «Little prince and princess world» գեղեցկության միջազգային մրցույթը, որտեղ Ախալքալաքից Կարոլինա և Արտյուշ Այվազյանները նվաճել են 5 տիտղոս:
jnews.ge կայքից տեղեկանում ենք, որ նրանք ներկայացնում էին Հայաստանը:
Արտյուշ Այվազյանը նվաճել է հետևյալ տիտղոսները՝ «Լավագույններից լավագույնը» (Best of the best) և «Աշխարհի փոքրիկ արքայազն» (Little Prince world):
Կարոլինա Այվազյանն արժանացել է «Արքայադուստր Տիեզերք» (Miss Princess Universe), Կարոլինային բաժին է հասել նաև՝ «Միսս Համակրանք» (Miss Sympathy WLBF) և «Միսս Տաղանդ» (Miss Talent) տիտղոսները: