image

Թուրքիայում հայ փոքրիկներն արժանացել են «Արքայազն» և «Արքայադուստր» տիտղոսներին. Լուսանկար

Թուրքիայում հայ փոքրիկներն արժանացել են «Արքայազն» և «Արքայադուստր»  տիտղոսներին. Լուսանկար

Սեպտեմբերի 27-ի երեկոյան Թուրքիայի Քուշադասի քաղաքում ավարտվել է «Little prince and princess world» գեղեցկության միջազգային մրցույթը, որտեղ Ախալքալաքից Կարոլինա և Արտյուշ Այվազյանները նվաճել են 5 տիտղոս:

jnews.ge կայքից տեղեկանում ենք, որ նրանք ներկայացնում էին Հայաստանը: 

Արտյուշ Այվազյանը նվաճել է հետևյալ տիտղոսները՝ «Լավագույններից լավագույնը» (Best of the best) և «Աշխարհի փոքրիկ արքայազն» (Little Prince world):

Կարոլինա Այվազյանն արժանացել է «Արքայադուստր Տիեզերք» (Miss Princess Universe), Կարոլինային բաժին է հասել նաև՝ «Միսս Համակրանք» (Miss Sympathy WLBF) և «Միսս Տաղանդ» (Miss Talent) տիտղոսները: