Ոճիր Սիրիայում. Դեր Զորում սպանել են ղամիշլիցի հայ քահանային ու նրա հորը... Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնում են Ֆրանսիա... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Քիմ Քարդաշյանի նախնիները՝ Արդահանի գավառից, որ փրկվել են Ցեղասպանությունից. Լուսանկար...
Վրաստանում ավելանալու է ավագ ուսուցիչների աշխատավարձը. Հայերենի ուսուցիչներն այդ ցանկում չկան
Վրաստանում ավելանալու է ավագ ուսուցիչների աշխատավարձը. Հայերենի ուսուցիչներն այդ ցանկում չկան
28 September 2019 , 15:47

Վրաստանում հոկտեմբերի 1-ից ավելանալու է ավագ ուսուցիչների աշխատավարձը։ Դրանց ցանկի մեջ չկան հայոց լեզվի ուսուցիչները, քանի որ միա՛յն հայերենի ուսուցիչների համար Վրաստանում գոյություն չունեն որակավորման քննություններ, որոնք հանձնելու միջոցով ուսուցիչը արժանանում է ավագի կոչմանը, այս մասին «Արեւելքը »տեղեկացավ «Սամցխե Ջավախք» մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանից: Ըստ նրա, այս  ցավալի փաստը կամ խտրական վերաբերմունքի արդյունք է, կամ էլ Վրաստանում գոյություն չունեն հայերենի բարձր իմացության մասնագետներ, որոնք կանցկացնեն որակավորման քննություններ հայոց լեզվի ուսուցիչների համար։  Տեղեկավանք, որ Վրաստանում գոյություն  ունի ավագ ուսուցիչ հասկացությունը. այն ուսուցիչները, որոնք հանձնում են որակավորման քննություններ իրենց առարկայից, ստանում են ավագ ուսուցչի կարգավիճակ: Նրանց աշխատավարձն անհամեմատ բարձր է մնացած ուսուցիչների աշխատավարձերից և նրանք հնարավորություն են ստանում անխափան շարունակել իրենց գործունեությունը:

Ըստ Էդուարդ Այվազյանի, այս հարցով պետք է զբաղվեն Վրաստանում ՀՀ դեսպանատունը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը, սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը եւ Հայաստանի ԱԳՆ-ն։

«Հայոց լեզվի ուսուցիչներին խրախուսելը պատվի, հայրենասիրության ու հայեցի դաստիարակություն ունենալու հարց է։ Եվ սրանով պետք է զբաղվի յուրաքանչյուր բարերար ու հիմնադրամ։ Ադրբեջանական SOCAR ընկերությունը օրինակ, ադրբեջաներենի ուսուցիչների համար Վրաստանում ստեղծել է լրացուցիչ ֆինանսական աղբյուր, եւ ոչ միայն ուսուցիչները այլ նաեւ ուսանողները ադրբեջաներեն ուսանելու համար գումար են ստանում SOCAR-ից։

Ժամանակն է դատարկ ու պոպուլիստական հայրենասիրությունից (խոսքը բոլորիս է վերաբերվում) անցնել կոնկրետ գործերի»,-ասում է Էդուարդ Այվազյանը: 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture