Լիբանանում Հայաստանի դեսպանատունը հերքում է ՀՀ քաղաքացիներին առնչվող կեղծ լուրը... Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնում են Ֆրանսիա... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Քիմ Քարդաշյանի նախնիները՝ Արդահանի գավառից, որ փրկվել են Ցեղասպանությունից. Լուսանկար...
Իրանի առաջին կին ատամնաբույժը՝ Անիկ Ստեփանյան
Իրանի առաջին կին ատամնաբույժը՝ Անիկ Ստեփանյան
15 November 2019 , 08:59

Անիկ Ստեփանյանը ծնվել է Թեհրանում: Տարրական կրթությունը ստացել է Թեհրանի  Հայկազյան և Ժաննա դ'Արկ դպրոցներում: 1941 թվականին Ավարտել է Թեհրանի համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը: Նա առաջին կին ուսանողն էր, որ սովորել է ատամնաբուժություն և հետագայում էլ դարձել Իրանի առաջին կին ատամնաբույժը:

Բժշկական գործունեություն է ծավալել 1945-1970 թթ.-ին՝ հոր` Հարություն Ստեփանյանի և եղբոր մոտ: Սակայն Անիկ Ստեփանյանը միակ հայ կինը չէ, որ առաջինն է գործունեություն ունեցել Իրանում. այստեղ տարբեր բնագավառներում գործած կանանց մեջ մեծ թիվ են կազմում իրանահայերը. 


Քլարա Աբգար - Իրանի առաջին մանրանկարիչ կինը

Սաթո Աղաբաբայև - երաժշտական ակադեմիական կրթություն ունեցած առաջին կինը

Զաբել Ստեփանյան -Իրանի հեռագրասարքի վրա աշխատած առաջին կինը

Լիլի Օփալ - Իրանի առաջին կին մարզիկը, որը մասնակցել է արտասահմանյան միջազգային մարզական մրցություններին

Լիլիթ Տերյան -Իրանի առաջին կին քանդակագործը

Ալենուշ Տերյան -առաջին կին ֆիզիկոսը, որը հետագայում ֆիզիկայի դասախոս է աշխատել Թեհրանի համալսարաններում

Նվարդ Մարտիրոս - Իրանում առաջին կինը, որ մեքենա վարելու իրավունք՝ վկայական է ստացել

Բերսաբե Հովսեփյան - Իրանի առաջին մանկապարտեզի հիմնադիրը

Լորետա Հայրապետյան - Իրանի թատրոնի առաջին կին դերասանը

Վիկտորիա Օհանջանյան -Իրանի առաջին կին ճարտարապետը

Սաքինե Փարի -Իրանի առաջին կին վիրաբույժը: Նրա մայրը իրանահայ է եղել: Ծնվել է Խորհրդային Միությունում (հավանաբար Հայաստանում): Ուսանել է ԽՄ-ում: 1934թ. վկայականներ է ստացել վիրաբուժության և քաղցկեղի հետազոտման բնագավառներում: Մեկ տարի անց անցել է Իրան ու բժշկությամբ զբաղվելու իրավունք է ստացել:

 


Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture