image

«Ձեզի կ՚աղաչեմ». Յայտնի խօսնակը Լիբանանի ապականած վիճակին համար ահազանգ հնչեցուց (Վիտէօ)

«Ձեզի  կ՚աղաչեմ». Յայտնի    խօսնակը Լիբանանի     ապականած վիճակին համար   ահազանգ   հնչեցուց (Վիտէօ)

 Լիբանանի  պատկեարսփիւռի սփռումներուն հետեւողներուն համար  (յատկապէս  80-ականներուն)   քաջ  յայտնի անուն է  Լիլիան Ընտրաուսի  անունը։

 

 80-ականներու  կէսերէն  սկսեալ  Անտարուս կը համարուէր  LBC  կայանի   մշտական  խօսնակներէն  մին, որ  յետագային ալ        հանդէս կու գար   սեփական  հաղորդումով։

 

 Աստղերու, երգի  եւ երգիչներու մասին   յայտագիրներ  պատրաստող   խօսնակուհին վերջերս  երեւցած է  MTV    կայանէն  ու  հրապարակային կոչ   ուղղած  բոլոր լիբանանցիներուն։

 

 Ան  մասնաւորապէս   խօսած է  Լիբանանի  մէջ վերջին տարիներուն ընդհանրացած    երեւոյթի ՝ քաղցկեղի  տարածման  մասին  նշելով, որ  իր  կարծիքով այդ  հիւանդութեան  տարածման  գլխաւոր գործօնը  Լիբանանի   բնապահպանական  ոլորտի  անմխիթար    վիճակն  ու համատարած  ապականումն է։

 

   Ընտրուազ   իր խօսքը երկրի   պետական  աւագանիին  ուղղելով մասնաւորապէս ըսած է «Ձեզի կ՚ուղղեմ  իմ խօսքը, սիրելի   երեք  նախագահներ (նկատի ունի երկրի նախագահը,   խորհրդարանի  նախագահն   ու   վարչապետը)  մեր երկիրը    յայտնուած է  բարդ դրութեան մը մէջ եւ  տնտեսական     ծրագիր  մշակելու կողքին Լիբանանը   կարիք ունի  բնապահպանական  արագ      լուծումներու։ Մենք  կարիքն ունինք   հռչակել   «բնապահպանական ահազանգային  իրավիճակ»,   շատ են մեր  հիւանդերու թիւը, մենք   յոգնեցենք  կորուստներ ունենալէ ու պէտք է միասին պայքարինք  բուժելու  համար    այս վիճակը» ըսած է Լիլիան  Ընտրաուս։

 


Նշենք, որ    Ընտրաուս  նոյնպէս կը տառապի   քաղցկեղէ եւ  այդ մասին ան կը  յայտնէ       MTV-ի  եթերէն։