Հայաստանում կցուցադրվեն արաբական ամենահին ձեռագրերը

17 September 2019 , 09:16
Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի պատվիրակության կազմում Հայաստանում է նաեւ Քուվեյթի մշակույթի, արվեստի եւ գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Քամել Ալ Աբդուլ Ջալիլը: Նա լրագրողներին ասել է, որ Հայաստան այցի արդյունքներից քաջալերված՝ համագործակցության ծրագրեր են մշակում։
«Երկու մեծ ծրագիր ենք պատրաստվում իրականացնել Հայաստանի հետ. Քուվեյթում գործում է Իսլամական հնությունների թանգարանը, որտեղ գտնվում են իսլամական մշակույթի եւ արվեստի ամենամեծ եւ ամենահին կտորները։ Պետք է այդ նմուշներից բերենք այստեղ: Մտածում ենք նաեւ ամենահին արաբական եւ իսլամական ձեռագրերն այստեղ ցուցադրելու մասին»,- ասել է նա:
Հայ պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում քուվեյթցի հյուրերը հայտարարել են, որ պատրաստվում են նաեւ մշակութային շաբաթներ կազմակերպել՝ հայկական մշակութային շաբաթ Քուվեյթում եւ Քուվեյթի մշակութային շաբաթ Հայաստանում:
Համագործակցության ծրագրերի մեծ մասը Երեւանի Մատենադարանի հետ է:
«Քուվեյթում ունենք շատ ժամանակակից սարքավորումներ, որոնք մեզ թույլ են տալիս թվայնացնել հին գրքերը եւ դրանք ճիշտ ձեւով պահպանել»,- ընդգծել է Քուվեյթի մշակույթի, արվեստի եւ գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարը։
Լրահոս
Խապրիկ


2021-01-20 - Ջո Բայդենի կինը «Մարգարյան» պիտակով հագուստ է կրել

2021-01-20 - Մեծ հայրենասերի հիշատակին

2021-01-19 - «Հրապարակ»
Լուսանկար և պատմություն

2020-08-26 - Մուսալեռցիներ

2020-08-14 - 108 տարի առաջ կայացավ «Անուշ» օպերայի առաջնախաղը

2020-08-13 - Բախալ Հովհաննեսն ու նրա խանութը Խարբերդում

2020-08-08 - Հայ պատմաբանը՝ Բեյրութի ավերակներում

2020-05-25 - Ի՞նչ են խորհրդանշում «Սասունցի Դավիթ» արձանի մասերը

2020-05-24 - Վարդան Մամիկոնյանի հայտնի նկարի պատմությունը

2020-05-11 - Օշարակ վաճառողը` Խարբերդից. 1910 թ.

2020-04-29 - Հայ կանանց «ազգային» դիմակները՝ անկախ համաճարակներից

2020-04-21 - Ցեղասպանությունից փրկված որբերը գուլպա են գործում
Ի՞նչ Գրեցին
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա

2021-01-19 - Ընտրութիններու յետաձգումը Փաշինեանի յօգուտ չէ


2021-01-07 - Հալէպ ծնած Կարօն՝ հայրենիքի նահատակ

2021-01-15 - Պէյրութի մէջ. «Քորոնա»ի հետեւանքով 2 երիտասարդ զոհեր
