Եթե Սիրիայի հյուսիսի հայերը չեն ուզում Հայաստան գալ, ուրեմն դա մեր ձախողությունն է. Սևակ Արծրունի... Սիրիայի եւ Իրաքի եզդիներին օգնած Միրզա Դինան՝ «Ավրորա» մրցանակի դափնեկիր... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Քիմ Քարդաշյանի նախնիները՝ Արդահանի գավառից, որ փրկվել են Ցեղասպանությունից. Լուսանկար...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց վարդապետական աստիճանի արժանացած եկեղեցականներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց վարդապետական աստիճանի արժանացած եկեղեցականներին
16 September 2019 , 10:38

Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց նույն օրը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի մասնավոր վարդապետական աստիճանի արժանացած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանին,  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանին, «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Հոգեշնորհ Տ. Անդրեաս վարդապետ Եզեկյանին և Հոգեշնորհ Տ. Գրիգորիս վարդապետ Շոխիկյանին:

Հայրական իր օրհնությունն ու շնորհավորանքները բերելով վարդապետներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը արժևորեց եկեղեցականների տարիների վաստակն ու ծառայասիրությունը: Նորին Սրբությունը պատգամեց նրանց արժանի լինել իրենց կոչմանը, պատասխանատվությամբ ու նախանձախնդրությամբ կատարել իրենց ուսերին դրված նոր պարտականությունները:

Հայոց Հովվապետը հայցեց Երկնավոր Տիրոջը զորացնել նրանց հավատն ու ոգին և ավելի արդյունավոր դարձնել նրանց կյանքի ընթացքը, որպեսզի իրենց նվիրումով մեծ ներդրում ունենան Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում:

Բարի ծառայության մաղթանքով Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորաթուխ վարդապետներին շնորհեց ակնակուռ լանջախաչեր:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture