Ադիսի բացառիկ համերգները` Երեւանում. Հիշողություններ` անցյալից. Լուսանկար... Հայաստանում է Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... «Հալեպի բժիշկների հայրը». Արամ-Ասատուր Ալթունյանի անմահ գործը...
Խաչվերացի տոնի առթիւ համաժողովրդային թափոր Վանաձորում
Խաչվերացի տոնի առթիւ  համաժողովրդային թափոր Վանաձորում
17 September 2019 , 12:04

«Հանուն մեր երկրի հոգևոր անվտանգության, համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ» կարգախոսը տարիներ շարունակ Սուրբ Խաչի տոնին խաչերթի է համախմբում քաղաքի բնակիչներին։ Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, 2015 թ. տոնը հայտարարվեց որպես ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐ, իսկ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԻ ՊԱՀԱՊԱՆ ՆՇԱՆ։ Քրիստոնյա բազմաթիվ պետություններ և քաղաքներ ունեն իրենց օրհնության օրը և պահապան սուրբը: Սակայն հայ իրականության մեջ քաղաքները չեն ունեցել օրհնության օր և այս պարագան բացառիկ է թե Վանաձոր քաղաքի և թե Հայաստանի համար։

Այս տարի Խաչվերացը տոնվեց սեպտեմբերի 15-ին. այն Տիրոջ խաչափայտի 14 տարիների գերությունից ազատման և պանծացման տոնն է: Ըստ տոնի պատմական հիմքի` 628թ. Բյուզանդիայի Հերակլես կայսրը, ազատագրելով Տիրոջ խաչափայտը, այն հանում է Գողգոթայի գագաթը և բարձրացնում է Սուրբ Հարություն վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվում և մեծ հանդիսավորությամբ տոնվում է խաչի բարձրացման  հիշատակը` Խաչվերացը:

 Տոնի առավոտյան թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, իսկ երեկոյան՝ եկեղեցիների բակերում կազմվեց Սուրբ Խաչի թափոր և կատարվեց անդաստանի կարգ։ Խաչվերացի տոնը որպես Վանաձորի օրհնության օր նշելու տոնակատարությունը, ամեն տարվա պես նշանավորվեց խաչերթով։ Մասնակիցները Հայքի հրապարակից խաչերով, խաչվառով, հոգևորականի առաջնորդությամբ, «Համախմբվենք հանուն մեր քաղաքի հոգևոր անվտանգության Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ» կարգախոսներով շարժվեցին դեպի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, ուր մասնակցեցին Սուրբ Խաչի պանծացման արարողություններին։ Խաչերթին և դրան հետևող եկեղեցական արարողություններին իրենց մասնակցությունը բերեցին քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունները, դպրոցները, հասարակական կառույցները, ուխտավորներ:

Օրհնության օրվա հաստատումը հնարավորություն է քաղաքի բնակիչներին՝ տարին գոնե մեկ անգամ միասնաբար Սուրբ Խաչի զորությունը հայցելու քաղաքի հոգևոր անվտանգության, զորացման և միասնության համար:

 

 Դիվան Գուգարաց թեմի

 

 


Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture