image

Ամերիկահայ ընտանիքի փոքրիկը Հայաստան գալու հաջորդ օրը վայր է ընկել 6-րդ հարկից. Ընտանիքը շոկի մեջ է

Ամերիկահայ ընտանիքի փոքրիկը Հայաստան գալու հաջորդ օրը վայր է ընկել 6-րդ հարկից. Ընտանիքը շոկի մեջ է

Հրապարակախոս Վանուհի Թովմասյանը տեղեկություններ է հայտնել Թումանյան 32 շենքի 6-րդ հարկից ընկած փոքրիկի ընտանիքի մասին.

 

Եվ բոլորովին կապ չունի, թե որ երկրի քաղաքացի են նրանք։ Առավել ևս, հեչ պետքներս չէ, որ Ամերիկյան դեսպանատունը ձեռքերը լվացել է և սատար չի կանգնում իր քաղաքացուն։ Ուրիշի ցավը միշտ կիսող իմ սրտացավ հայ ժողովուրդ, Արթինն իր ընտանիքի հետ 2 օր առաջ Հայաստան ժամանեց և տուն վարձեց իմ շենքի, նույն հարթակի բնակարաններից մեկում։ Հենց հաջորդ օրը տեղի ունեցավ ահավոր ողբերգություն՝ ավագ որդի Արդվինը, որ ընդամենը 2․5 տարեկան է, 6-րդ հարկի պատուհանից վայր գլորվեց։ Այժմ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է՝ մեր հմուտ բժիշկների հսկողության տակ։ Ընտանիքը ճամփորդական բժշկական ապահովագրություն չի վերցրել, մտածելով, որ 10 օրում ոչինչ չի պատահի։ ԱՄՆ-ի դեսպանատունն էլ ասել է, որ ամերիկյան ապահովագրությունն այստեղ չի անցնի։ Ով ի՞նչ խորհուրդ կտա այդ հարցով։ Հիմա ես ուրիշ խնդրանքով եմ ուզում դիմել ձեզ, սիրելիներս։ Շտապ պետք է վարձով տուն գտնել այս ընտանիքի համար հիվանդանոցին մոտիկ, որ ամեն անգամ տաքսուն գումար չտան (չնայած շատ տաքսիստներ, ի պատիվ իրենց, արդեն իրազեկ լինելով, գումար չեն վերցնում, բայց տղան խցկում է)։ Բացի դրանից ընտանիքը պետք է փոխի միջավայրը, որ կատարվածի հիշողությունից չխենթանա։ Գիտեք նաև, թե փոքր կենտրոնում որքան թանկ է վարձը, իսկ բուժումը կարող է շատ երկար տևել։ Միայն թե բուժվի փոքրիկը․․․Ապավինում են ձեր օգնությանը․․․

 


Հ. Գ. Ամերիկահայ փոքրիկը գտնվում է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի  վերակենդանացման բաժանմունքում:  Երեխան բազմաթիվ կոտրվածքներ և վնասվածքներ ունի: Ըստ բժշկական կենտրոնի՝  փոքր, բայց դրական տեղաշարժ կա: Նա սկսել է շնչել ինքնուրույն, թեև վիճակը շարունակում է մնալ ծանր:



Հազարավոր մարդիկ աղոթում են փոքրիկ Արդվինի առողջության համար