Արցախը պատրաստ է Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը... Չինաստանի և Հայաստանի միջև կգործի ազատ վիզայի ռեժիմ. Փաշինյանի՝ Չինաստան այցի արդյունքները... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... «Ափսոսանքով ենք լսում, որ Բելգիական խորհրդարանը մեզ չի աջակցում». Հարություն Մարության...
Լիբանանահայ գործարար Գարուն Ասիլեանն ուզում է իր գործը հիմնել նաև Հայաստանում
Լիբանանահայ գործարար Գարուն Ասիլեանն ուզում է իր գործը հիմնել նաև Հայաստանում
12 April 2019 , 12:39

«Classy.am»   ամսագիրը  հարցազրույց է վարել լիբանանահայ Գարուն Ասիլեանի հետ, որ  «Juliette Rose» ընկերության հիմնադիրն է։ Գարունը զբաղվում է միջոցառումների ձևավորմամբ, սրահների դիզայնով և սեղանների ձևավորման արվեստով՝ «Art de la table»-ով: 

 

Խնդրում եմ, պատմեք մի փոքր Ձեր և Ձեր ծավալած գործունեության մասին:

 

Ես արդեն 20 տարի է, ինչ նորաձևության ոլորտում եմ: Ի սկզբանե, սա ընտանեկան գործ էր, այնուհետև ես ստեղծեցի բարձր նորաձևության հագուստի իմ բրենդը, իսկ արդեն 5 տարի հետո փոխեցի իմ աշխատանքային ոլորտն ու սկսեցի զբաղվել «Arte de la table»-ով կամ «սեղանի ձևավորման արվեստով»: Սա մի բան է, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր կնոջը: Կանայք սիրում են ցուցադրել իրենց գեղեցիկ սեղանները հավաքույթների ժամանակ, և սեղանի շուրջ նստած առաջինն ակնահաճո իրերն ես նկատում, օրինակ, ծաղիկներ, լույսեր, մոմեր: Այս ամենում ջերմություն կա, որն անիմիջապես գրավում է ձեզ: Ես սիրում եմ ստեղծագործական լուծումներ տալ սեղանի ձևավորմանը: Չէ՞ ոչ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում հագուստին, ապա ինչու՞ չպետք է ձևավորենք մեր սեղանը հյուրեր ընդունելիս: Սա է իմ նպատակը՝ հարգանք ցուցաբերել հաճախորդներիս նկատմամբ:

 

Ե՞րբ սկսեցիք ձեր բիզնեսը:

 

Ես ոգեշնչվեցի այն ժամանակ, երբ հավաքում էի աղջկաս զգեստապահարանը՝ նետելով զգեստներն աթոռին: Դա այն պահն էր, երբ հասկացա, որ կարող եմ որոշ պարագաներ ստեղծել աթոռների համար: Արդյունքում, ես հայտվեցի մի շարք հեռուստահաղորդումներում, և մարդիկ սկսեցին հիանալ իմ աշխատանքով: Եթե դուք լցված եք խանդավառությամբ կյանքի նկատմամբ, ապա ձեր երևակայությունը երբեք չի մարի: Ես ստեղծեցի բարձր նորաձևության աթոռների պատյաններ՝ փոխելով ամեն ինչ այս ոլորտում: Ես նաև մոմեր եմ ձևավորում և օգտագործում դրանք իմ աշխատանքներում:

 

Պատմեք, խնդրում եմ, Ձեր բրենդի մասին և ինչո՞ւ որոշեցիք այն անվանել «Juliette Rose»:

 

«Juliette» վարդը ամենաթանկ վարդն է աշխարհում: Երբ ես կարդացի այս վարդի մասին, որոշեցի, որ այն պետք է լինի իմ բրենդի անունը: Իմ անունը Գարուն է, որը տարվա ամենածաղկուն եղանակն է: Այսպիսով, ես համակցեցի «Juliette Rose»-ը և Գարունը:

 

Ի՞նչ կասեք հայկական հարսանիքների մասին: Ո՞րն է հայկական հարսանիքների հիմնական տարբերությունը:

 

Ես սիրում եմ հայկական ավանդույթները, սիրում են նայել, թե ինչպես է փեսան մոտենում և ծաղիկներ նվիրում հարսնացուին, ինչպես են նրանք պարում, ինչպես է մատուցվում խորովածը: Իմ նպատակն է պահպանել ավանդույթները՝ նորացնելով դրանք: Ես չեմ ցանկանում փոփոխել դրանք: Ես ուզում եմ իմ արվեստը բերել նաև Հայաստան: Հայերն իմ ժողովուրդն են, և ես միշտ հավատացել եմ, որ Հայաստանը ծաղկելու է:

 

 

 

Որքա՞ն բյուջե պետք է հաճախորդն ունենա, որ կարողանա օգտվել ձեր ծառայություններից:

 

Մեր ծառայությունները մատչելի չեն, բայց նաև թանկ չեն. մենք միշտ կարողանում ենք գտնել երկուստեք ընդունելի լուծումներ: Հարսանիքների ձևավորման գործում ամենաթանկը ծաղիկներն են: Ես աշխատում եմ միայն բնական ծաղիկներով: Ես միշտ ասում եմ իմ հաճախորդներին, որ եթե դուք ուզում եք օգտագործել արհեստական ծաղիկներ, ուրեմն մենք չենք կարող համագործակցել: Ավելի լավ է տեղադրել մեկ վարդ, բայց այն լինի բնական: Անգամ եթե 1000 ԱՄՆ դոլար ունես, կարող ես շատ բան անել: Սեղանի ձևավորումը կարող է սկսվել 2000 դոլարից և հասնել միլիոնների:

 

Համագործակցու՞մ եք, արդյոք, այլ մասնագետների հետ:

 

Իհարկե, ես համագործակցում եմ մի շարք մասնագետների հետ: Օրինակ, ես աշխատում եմ ֆլորիստ-դիզայներների հետ: Եթե դու հարսանեկան միջոցառման կազմակերպիչ ես, ապա դու պետք է իմանաս ամեն բան այս ոլորտի մասին: Եթե քո աշխատանքում վարդ ես օգտագործում, ապա պետք է իմանաս, թե որտեղից է այն: Այս գործի ետևում մի մեծ թիմ է կանգնած:

 

Կա՞, արդյոք, այնպիսի բան, որ երբեք չեք կրի:

 

Երբեք չէի կրի կիսատաբատ՝ զուգագուլպաներով և երկարաճիթ կոշիկներով: Կարծում եմ՝ այն նախատեսված է ամառվա շոգ եղանակի և ոչ թե երկարաճիթ կոշիկներով կրելու համար:


 

 

Որտե՞ղ մարդիկ կարող են հանդիպել Ձեզ:

 

Իմ աշխատավայրում և երբեմն նաև իրենց տանը: Աշխատանքն իրականացնելիս շատ կարևոր է ծանոթանալ հաճախորդների կենցաղին, որ հնարավոր լինի ընդհանուր պատկերացում կազմել նրանց ճաշակի և նախասիրությունների մասին:

 

Ո՞ր գույնն է ամենալավը նկարագրում Ձեզ:

 

Ես սիրում եմ սպիտակ գույնը, անթերի սպիտակը:

 

Որո՞նք են Ձեր ամենատարօրինակ սովորությունները:

 

Դա այնքան էլ տարօրինակ չէ, դա լավ է ուրիշների համար, բայց ոչ իմ: Ես մշտապես ձգտում եմ կատարելության:

 

Ի՞նչը կարող է ստիպել Ձեզ դադարել աշխատել:

 

Մահը:

 

Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց կրել այս ամռանը:

 

Այն ամենը, ինչը նրանց երջանիկ կդարձնի: Մենք հագնվում ենք մեզ համար, այլ ոչ թե ուրիշների:

 

 

Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին և, առհասարակ, կանանց:

 

Կանայք այս աշխարհ են եկել, նախևառաջ, մայրանալու համար: Սա նշանակում է, որ մենք մշտապես տալիս ենք, և պետք է շարունակել տալ ՝ չվախենալով ոչնչից: Միշտ պետք է լինել անկախ և շարունակ կրկնել՝ «ես կարող եմ»:

 

 

classy.am

 

 


Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture