Լիբանանի կառավարությունում հայուհի է նշանակվել... Արցախում ծանր վիրավորված լիբանանահայ զինվորի վիճակը կայուն է. «Մեր բժիշկները հրաշագործ են»... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Ջավախքը սահուն կերպով Նախիջեւանի է վերածվում...
Մովսես Քեշիշյան. Իրանական կողմը, ինչպես նախկինում էր պնդում, ապացուցեց, որ շարունակում է ԼՂ հակամարտ
Մովսես Քեշիշյան. Իրանական կողմը, ինչպես նախկինում էր պնդում, ապացուցեց, որ շարունակում է ԼՂ հակամարտ
14 April 2017 , 14:07

168.am-ը հարցազրույց է ունեցել Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր,  վերլուծաբան Մովսես Քեշիշյանի հետ


– Պարոն Քեշիշյան, վերջին օրերին ԻԻՀ-ն բավականին ակտիվ անդրադարձներով է հանդես գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Ուշագրավ էին ՀՀ Պաշտպանության նախարարի Իրան կատարած այցի ընթացքում հնչած մեկնաբանությունները և Իրանի նախագահի և դեսպանների հանդիպման ժամանակ Ռոուհանիի հայտարարությունը ԼՂ հակամարտության հարցում Իրանի դերակատարման մասին։ Ավելին, հակամարտության կարգավորման հարցը քննարկվելու է առաջիկայում նախատեսվող Ռոուհանի-Պուտին բանակցությունների ընթացքում։ Ինչո՞վ եք բացատրում Իրանի ներկայիս ակտիվությունն այս հարցում։


– Բնական է, որ Իրանը` որպես տարածաշրջանային հզոր երկիր, որպես երկար տարիներ պատժամիջոցներից տառապող և դրանցից վերջերս ձերբազատված երկիր, փորձում է իր սահմանների անվտանգության և կայունության մասին մտածել, քայլեր ձեռնարկել` հարցը քննարկելով այն երկրների, գերտերությունների հետ, որոնք դերակատար են տարածաշրջանում, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, փորձում է նրանց հետ երկխոսության մեջ մտնել։ Նմանատիպ մի գործընթաց մենք տեսնում ենք Սիրիայի պարագայում, այս հարցի շուրջ Իրան-ՌԴ քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են, նույնն է հավանաբար սպասվում նաև Արցախի պարագայում` որոշակի մտքերի փոխանակում։ Եթե հիշում եք, ամիսներ առաջ նաև հանդիպում կայացավ Ռոուհանի-Ալիև-Պուտին ձևաչափով, խոսվեց նաև ԼՂ հակամարտության մասին, ինչը Հայաստանի համար բացասական զարգացում էր, քանի որ Հայաստանը ներկա չէր այդ քննարկումներին։ Բայց բնական է, որ տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող հարցերը քննարկվում են հարևան և դերակատար երկրների միջև։


–Նման քննարկումները կարո՞ղ են վերաճել շարունակական ձևաչափերի` միջամտելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։


–Ինչպես ասացի, սրանք անհրաժեշտ քննարկումներ են տարածաշրջանում դերակատարում ունեցող ուժերի և տարածաշրջանային երկրների միջև, որոնք որոշակիորեն զսպող գործոն են դառնում ԼՂ հակամարտության համար, քանի որ բարձրացնում են հարևան բոլոր ուժերի ներգրավվածությունն ու մասնակցությունը տարածաշրջանային խնդիրներում։ Բայց շարունակական և կայուն ձևաչափը Մինսկի խումբն է, որը կշարունակի իր գործունեությունը։


–Ի լրումն առաջին հարցի, հատկանշական է, որ համագործակցություն է սկսվում նաև Իրան-Հայաստան պաշտպանական ոլորտում։ Սա, ըստ էության, ևս պատահական չէ։


–Այո, պատահական չէ։ Վերջին շրջանում կայացավ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցն Իրան, որտեղ Սարգսյանը բազում բանակցություններ ունեցավ երկու երկրների համապատասխան նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։

Իրանական կողմը, ինչպես նախկինում էր պնդում, ապացուցեց, որ շարունակում է ԼՂ հակամարտության հարցում իր հավասարակշիռ դիրքորոշումը։ Այն իրողությունը, որ շուտով ԻԻՀ Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը պետք է այցելի Հայաստան, ցույց է տալիս, որ իրանական կողմն ավելի է ներգրավվում տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Այսինքն` իրանական կողմը ձգտում է դիտորդի կարգավիճակից տեղափոխվել դերակատարի կարգավիճակի։


–Իրանի այս նոր դիրքորոշումն ինչպե՞ս կանդրադառնա տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի և քաղաքականության վրա, որը, ըստ մի շարք հիմնավոր կարծիքների, այդ թվում` ԼՂ հակամարտության չկարգավորվածության միջոցով է պահպանում ազդեցություն Հարավային Կովկասում։


–Դա ինքնաբերաբար կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունն այս ոլորտում, քանի որ այս հարցում ՌԴ-ն մեծ դերակատարություն է ունեցել։ Իրանի այս պահվածքը ՌԴ-ին զգուշավորության կմղի և կհավասարակշռի Ռուսաստանի ազդեցությունը։ Ռոուհանին Պուտինի հետ հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, կնշի, որ խաղաղ կարգավորումն է հակամարտության միակ, խելամիտ կարգավորումը։ Կարծում եմ` այս հարցում Իրանն առաջնորդվում է նաև այն հանգամանքով, որ Ադրբեջանը սկսել է մերձեցման քաղաքականություն Իսրայելի հետ, Իսրայելի ներկայությունը տարածաշրջանում փոխվում է, իսկ Իսրայելն Իրանի նկատմամբ թշնամական մոտեցում դրսևորող պետություն է, այս ամենն անընդունելի է Իրանի համար, ինքնաբերաբար սա Իրանին հրահրում է, որպեսզի նա ավելի մոտենա Հայաստանին։

Չմոռանանք, վերջին հաշվով, Իսրայելի դերակատարությունը տարածաշրջանում, Ադրբեջանում` հակաիրանական քայլեր, Իրանի անջատողական ուժերին աջակցություն, այս ամենին գումարվում են նաև Սաուդիան Արաբիայի վերջին մոտեցումները։ Իրանը պարտավոր է ավելի հզոր ներկայություն ունենալ տարածաշրջանի անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Այս ամբողջը հաշվի առնելով` կարող ենք ասել, որ Իրան-Հայաստան հարաբերությունները որոշակիորեն ավելի ամրապնդում են Հայաստանի դիրքերը, ու նաև ես կասեի, որ Հայաստանին տալիս են այլընտրանք նաև անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Իրանը, ելնելով իր շահերից, պատրաստ է նման այլընտրանքներ տրամադրել Հայաստանին իր աջակցության պատրաստակամությամբ։


Մանրամասները՝ կայքում

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture