«Աղոթենք, որ աշխարհը մնա խաղաղության մեջ». Թեմակալ առաջնորդ (Տեսանյութ)... Սիրիահայ ամուսիններն արժանացան կառավարության «Մեր ժամանակների հերոսը» կոչումին... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Հայոց ցեղասպանությունը վերապրած Սոկրատ Մկրտչյանի հուշագրությունը...
Հոգևոր դասին կոչ եմ անում ձայնը տալ իմ ավագ եղբորը՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին. պատրիարքի թեկնած
Հոգևոր դասին կոչ եմ անում ձայնը տալ իմ ավագ եղբորը՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին. պատրիարքի թեկնած
14 April 2017 , 14:05

«Ակոս», Թուրքիա. Հարցազրույց Կ.Պոլսի Հայոց պատրիարքի թեկնածու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ: 


 

-Սրբազան Հայր, ինչպե՞ս եք գնահատում Պոլսո պատրիարքի ընտրության շուրջ վերջերս տեղի ունեցած զարգացումները և´ Ստամբուլում, և´ Էջմիածնում ու ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը պատրիարքի տեղապահի ընտրության հարցի վերաբերյալ:

 

-Վերջին օրերին Պոլսո հայ համայնքում էլ ավելի բորբոքված և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում որոշակի լուծման հասած վիճակը` կապված պատրիարքական ընտրությունների հետ, լավատեսության և ողջախոհության  հույսեր է ստեղծել: Ի սկզբանե մեզ շատերիս հայտնի էր այն մտահոգությունը, որ ներհամայնքային անհամաձայնություններն ու տարակարծությունները լուրջ խոչընդոտ էին դարձել Պատրիարքի ընտրության հեշտ ու գործնական խնդիրը լուծելու ճանապարհին: Սակայն այսօր արդեն նկատվում են հանդուրժողականության և փոխադարձ ընկալման ծիլեր, որոնք պետք է տանեն դեպի թնջուկի լուծում:  

Այս տեսանկյունից  նախևառաջ կարևորում եմ առաջիկայում սպասվող Պոլսո պատրիարքական տեղապահի ընտրությունները, որին իրավունք ունեն մասնակցել այդ աթոռը ներկայացնող իմ հոգևոր  երեք եղբայրները:  

 

-Սրբազան Հայր, նկատի ունենալով տեղապահական  ընտրության նրբությունները և պահի լրջությունը, ին՞չ խորհուրդ կտաք, ին՞չ անել նախորդ սխալները չկրկնելու համար:

 

-Հաշվի առնելով Պոլսո Աթոռի երկու սրբազանների միջև առաջացած անցանկալի զարգացումները և գնահատելով հաստատված դրական մթնոլորտը, ինչպես նաև հարցի օբյեկտիվ լուծման կարևորությունը` անկալի է, որ թեկնածուն չեզոք անձ լինի: Այս պարագային ես եղբայրաբար կոչ եմ անում Պոլսո Աթոռի հոգևոր դասին`հոգեշնորհ և արժանապատիվ քահանա հայրերին, պատրիարքի տեղապահի ընտրության ժամանակ իրենց ձայնը տալ իր փորձառությամբ և բարի համբավով վաղուց իր տեղը ամրապնդած իմ ավագ եղբորը` Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Վստահ եմ, որ իմ Սրբազան եղբայրը կկարողանա շատ արագ կազմակերպել և լուծել իր առջև դրված խնդիրը` առավելագույն անկողմնակալությամբ և պատշաճ մակարդակով:

 

 

-Իսկ ստեղծված վիճակը ինչպե՞ս կարող է ազդել արդեն պատրիարքի ընտրության հարցի վրա, ավելի շատ լավատեսության թե՞ վատատեսության ակնկալիք ունեք:

 

- Ուրախությամբ պետք է նկատեմ, որ այս  դրական մթնոլորտը տեսանելի է պատրիարքական Աթոռի բնական թեկնածուներիս և համայն բարեպաշտ հավատացյալների մոտ: Եվ շեշտվում այն հանգամանքը, որ պայքարը ոչ թե անձերի ամբիցիաները բավարարելուն պետք է ուղղվի, այլ եկեղեցական և համայնքային խնդիրները լուծելուն: Վստահ եմ, որ հոգևոր և աշխարհիկ մեր եղբայրներն ու քույրերը կանեն այն ամենը, որ տեղապահ Սրբազանը սիրո և փոխադարձ հարգանքի մթնոլորտում կազմակերպի ընտրությունների անցկացումը և այլևս չի կրկնվի Պոլսո հայության փառքն ու պատիվը ստվերող գործողություններ և երևույթներ: Հուսով ենք, որ առաջիկա, թեկուզ և շատ ուշացած, պատրիարքական ընտրություները օբյեկտիվ ու մրցակցային անցնելով պետք է վերականգնեն Պոլսո հայ համայնքի և բարեպաշտ ժողովրդի տարիներ շարունակ միտումնավոր խաթարված միասնականությունը, փոխադարձ վստահությունը և անդորրը: Սակայն այդ ցանկալի և հեռագնա ճանապարհին ամեն քայլ պետք է կարևորվի, իսկ տեղապահի ընտրությունը և դրանով պայմանավորված ընտրությունների բնականոն անցկացումը առաջին և պարտադիր քայլն է:

 

-Սրբազան Հայր, համայնքի հետ հանդիպումներ անցկացնելու համար եր՞բ եք մտադիր ժամանել Ստամբուլ:

 

 Նախ նկատեմ, որ ինձ միշտ էլ մեծ բերկրանք է պատճառում Պոլիս և Թուրքիո այլ բնակավայրեր այցելելը ու մեր բարեպաշտ ժողովրդի հետ հանդիպելը: Առիթի և աշխատանքային ծանրաբեռնվածության թույլ տված հաճախականությամբ սիրով այցելում եմ Թուրքիա: Իսկ ինչ վերաբերում է որպես պատրիարքի թեկնածու այցին և համայնքի հետ հանդիպումներին, ապա ասեմ, որ աղոթքով, հույսով և բարի մաղթանքներով ու ակնկալիքներով ենք սպասում պատրիարքական տեղապահի ընտրությանը: Դրանից հետո ինչպես և պահանջում է եկեղեցական կարգը, Պոլսո աթոռից պաշտոնական նամակներ կուղարկվեն պատրիարքի բոլոր թեկնածուներին և ես էլ որպես թեկնածու կկարողանամ հանդիպել մեր բարեպաշտ ժողովրդի հետ: 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture