Երկու ամսվա համար եկանք, համարյա 7 տարի այստեղ ենք. սիրիահայ Ջորջ Քեոշկերյան... Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի մասին... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Բեյրութ......
Բեյրութ...
Բեյրութ...
21 January 2019 , 23:34

- Ալ-սալամու ալեյքոմ:

- Ուա ալեյքոմ ալ-սալամ:

- Շատ հանգիստ չէ այս աթոռը: Բարեբախտաբար մեր  ճանապարհը կարճ է:

- Ուր եք գնում. Բեյրու՞թ:

- Այո։ Իսկ դու՞ք:

- Սայդա:

- Այնտեղ եք բնակվում, թ՞ե գործով եք գնում:

- Այնտեղ եմ ծնվել, մեծացել: Բայց արդեն 35 տարի է Դանիայում եմ ապրում կնոջս և երեխաներիս հետ: Գնում եմ Սայդա երկրորդ կնոջս մոտ:

- Ահա...

- 17 թոռնիկ ունեմ: 18-րդն ել ճանապարհին է։

- Աստված պահի և շատացնի:

 

Այս հետաքրքիր, Միջին Արևելքին բնորոշ, հանդիպումով սկսվեց իմ գործուղումը դեպի Լիբանան: Մենք զուգադիպորեն նստած էինք կողք-կողքի «Թուրքական Ավիաուղիներ»ին պատկանող A330-300 հսկայական ինքնաթիռում, որը ամեն օր հարյուրավոր բազմազգ ուղևորների է փոխադրում Լիբանան: Ամեն անգամ, երբ այս չվերթով մեկնում եմ Բեյրութ, մտածում եմ, թէ որտեղի՞ց այսքան մարդ։ Որտեղից այսքան հետաքրքրություն այս փոքրիկ երկրի նկատմամբ, որի միակ օդանավակայանը սպասարկել է մոտ 8.2 միլիոն մարդ 2017-ին:

 

Լիբանանը և հատկապես Բեյրութը յուրահատուկ վայր է Միջին Արևելքում։ Բեյրութ քաղաքը բազմաշերտ հակասությունների մի մեծ թնջուկ է: Այդ իրողությունը ինքնին հետաքրքիր է շատ մարդկանց համար: Այս ծովեզերյա քաղաքի շատ բացասական կողմեր ակնառու են նույնիսկ հասարակ ճամբորդի համար։ Բայց առավելությունները և յուրահատկությունները նույնպես հայտնի են: Ես դեռևս չգիտեմ որն է գերակշռողը։

 

Անպատեհությունների կարող եք հանդիպել վայրէջքից անմիջապես հետո։ Երբ մի քանի ինքնաթիռ իջնում է միաժամանակ, passport control-ի մոտ հավաքվում է մարդկանց մեծ բազմություն։ Այս անգամ բախտը ինձ  չժպտաց՝   սպասեցի մեկ ժամ 20 րոպե։ Բայց այդ երկար սպասումը, ինչպես ինքնաթիռում պատահական ծանոթությունը, կարող է հետաքրքիր լինել։

 

- ի՞նչ եք կարդում,- կողքս կանգնած մի մարդ հարցրեց ձանձրույթը մեղմելու համար:

- 2006 թ. Հեզբոլլահ-Իսրայել պատերազմի մասին,- պատասխանեցի։

 - Օհ հետաքրքիր է։ Իսկ դուք որտեղից ե՞ք,- հարցրեց։

-  Հայաստանից,- ասացի.- Դուք երևի իտալացի՞ եք։- Այո, այո ... Գիտեք՝ ես միայն հայկական կոնյակ եմ խմում. 2006-թ. երբ Երևանում էի ...։

Չնայած որ հաճելի էր իտալացու գովաբանությունը, չէր կարելի բազմազգ մարդկանց շարքի  մեջ չնկատել մտահոգ դեմքեր։ Սիրիացիներ , որոնց  համար սահման հատելը ոչ թե ձանձրալի, այլ մտահոգիչ հարց էր։ Սիրիացիները պատերազմից առաջ հեշտությամբ կարող էին իրենց ID-ով անարգել մտնել լիբանան։ Իսկ հիմա նրանք պետք է ներկայացնեն կամ կեցության կամ թրանզիտի կամ ուրիշ հիմքեր, որպեսզի կարողանան երկիր մտնեն։

 

Passport control-ը անցնելուց հետո, ամեն անգամ հիշում եմ Բեյրութը լավ բնութագրող մի միտք, որը լսել եմ Միջին Արևելքին քաջածանոթ  մարդուց․ «Բեյրութում օդից բացի ամեն ինչ փողով է»։ Համաձայնվելով՝    ավելացնում եմ, որ այդ «անվճար» օդն էլ չափազանց ապականած է։ Դրանում կարելի է համոզվել օդանավակայանից  դուրս գալուն պես։ Հիշյալ խոսքը լավագույնս ապացուցում են դրսում կանգնած տաքսիստները։ Նրանք հարձակվում և փորձում են համոզել, որ շատ «մատչելի», քառասուն- հիսուն դոլլարով կարող են տանել քաղաք, երբ իսկական ուղեվարձը մոտ տասնհինգ դոլլար է։  

Աստիճանաբար Բեյրութի բացասական կողմերը մեկ առ մեկ իհայտ  են գալիս։ Սղություն, սոցիալական անհավասարություն, կեղտոտ և գերխճողված ճանապարհներ և այլն։ Հարկավ կարելի է նաև թվարկել շատ առավելություններ ինչպես․ համեղ ուտեստեղեն, գեղեցիկ բնություն, հարուստ արևելյան շուկաներ և այլն։ Բայց այս քաղաքը ունի նաև մի ուրիշ յուրահատկություն, որը իմ այնտեղ հաճախ այցելելու հիմնական պատճառն է։ Բեյրութը մնում է Միջին Արևելքի հասարակական գիտությունների և հատկապես Միջին Արևելքի ուսումնասիրությունների կենտրոն։ Այն ունի հրատարակչատներ ինչպես նաև գրադարաններ, լի կարևոր արաբերեն հրատարակություններով։ Ի տարբերություն շատ արաբական մայրաքաղաքների, Ստամբուլի և Թեհրանի, Բեյրութը համեմատաբար ավելի հյուրընկալ է, բաց է և հասանելի  շատ գիտնական հետազոտողների, լրագրողների և Միջին Արևելքի հակամարտություններով հետաքրքրված մասնագետների համար։

 

Արմենակ Թոքմաճյան


Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture