Ննջիր խաղաղության մեջ, Աղբարիկ... Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ՀՀ բանակի օրվա առթիվ... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Դինքի կյանքի պայքարը արդիական է...
Լևոն Տեր-Պետրոսյան․ «Հայի հետին խելքի» առասպելը
Լևոն Տեր-Պետրոսյան․ «Հայի հետին խելքի» առասպելը
15 November 2020 , 17:53

Ավելի մեծ սուտ, քան «հայի հետին խելք» իմաստակությունը, երբեք գոյություն չի ունեցել, հակառակ պարագայում 1915-ի ողբերգությունից և պատմական հայրենիքի կորստից հետո հայ ժողովուրդը նոր ողբերգությունների չէր ենթարկվի։ Դժբախտաբար վերջին պատուհասից հետո անգամ տեղի ունեցող իրադարձություններն ու դրանց ուղեկցող արձագանքներն էլ ցույց են տալիս, որ մենք դատապարտված ենք «հայի հետին խելք» առասպելից չձերբազատվելու ախտին։ Բավական է հետևել, թե ինչպիսի հրապարակային խոսք է հնչում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Թե՛ նիկոլականները, թե՛ նրանց հակառակորդները, նույնիսկ այս պատուհասից հետո, չեն հրաժարվում իրենց հայդատական, ոչմիթիզհողական հոխորտանքներից՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ «հայի հետին խելք» ասույթը ոչ միայն ցնորամտություն է, այլև անբուժելի հիվանդություն։

Մեր սերնդին վիճակվել է ականատես լինել հասուն ազգերի կողմից «հետին խելքի» դրսևորման մի շարք օրինակների։ Ես այդ մասին խոսել եմ դեռևս 2007թ․ իմ ելույթներից մեկում, ուստի կրկնությունից խուսափելու համար բավարար եմ համարում կատարել հետևյալ մեջբերումը․

«Շատ ժողովուրդներ ու պետություններ տարբեր հանգամանքներում ու տարբեր պատճառներով հայտնվել են համազգային աղետի առջև։ Հայերն ու հրեաները ենթարկվել են ցեղասպանության։ Գերմանիան ու Ճապոնիան ջախջախիչ պարտություն կրելով, հիմնահատակ ավերվել են։ Օսմանյան Թուրքիան, Բրիտանիան և Ռուսաստանը կորցրել են իրենց հզորագույն կայսրությունները։ Նրանցից յուրաքանչյուրն իր ողբերգությունը համարում է եզակի. ինչպես արտահայտվել է Տոլստոյը՝ «Երջանիկները նման են իրար, իսկ դժբախտները՝ դժբախտ յուրովի»։ Սակայն համազգային ողբերգություն ապրած համարյա բոլոր ժողովուրդներն ու պետություններն էլ այդ ողբերգությունը դարձրել են ոչ թե հուսալքության կամ թերարժեքության, այլ ապաքինման ու հզորացման գործոն։ Նրանք իրենց մեջ ուժ են գտել ոչ միայն ամոքելու իրենց վերքերը, ազատվելու պատմական բարդույթներից, այլև վերածնունդ ապրելու ու դասվելու աշխարհի ամենակենսունակ ու ծաղկուն պետությունների շարքը։ Ի՞նչ է մեզ խանգարում՝ շարունակ ողբալու, աշխարհից դժգոհելու և արդարություն մուրալու փոխարեն, հետևել այդ ազգերի օրինակին։ Մինչև չհաղթահարենք զոհի հոգեբանությունը, մինչև չազատվենք անցյալի բարդույթներից, մինչև չնայենք դեպի ապագա՝ մենք ժամանակակից ու կենսունակ ազգ չենք կարող դառնալ։ Այդ հոգեբանությունը հաղթահարելու միակ միջոցը Հայաստան երկրի շենացումն ու հզորացումն է՝ երկիր, որն այսօր գտնվում է բորենիների ձեռքում։ Պատմությունը հպարտության աղբյուր է շատ ազգերի համար, բայց պատմական բեռը՝ անցանկալի կապանք» (Լ․ Տեր-Պետրոսյան, Վերադարձ, Երևան, 2009, էջ 116-117)։

«Հայի հետին խելք» արտահայտությունը իմաստ կարող է ունենալ միայն այս ճշմարտությունն ըմբռնելուց հետո։ 

Ու՞ր էր, թե հայը գոնե հետին խելք ունենար:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture