Իսրայելն Իրանի «հարցերը լուծելու համար» միջոցների մեջ ոչ մի բացառություն չի դնում. Սևակ Արծրունի... Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Նահատակ ֆիդայու` Պետրոս Սերեմջյանի (Բուլղարացի Պետո) նամակը...
Նահատակ ֆիդայու` Պետրոս Սերեմջյանի (Բուլղարացի Պետո) նամակը
Նահատակ ֆիդայու` Պետրոս Սերեմջյանի  (Բուլղարացի Պետո) նամակը
26 October 2020 , 14:56

Հակոբ Փափազյան-հայագետ, արևելագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1919-1997)

«Գարուն» ամսագիր, 1987, թիվ 1

 

1982 թ. օգոստոսին, երբ գիտական գործուղման մեջ էի Բուլղարիայում, ուսումնասիրելու համար «Կիրիլ և Մեֆոդի» ժողովրդական գրադարանի արխիվներում պահվող և Հայաստանի 16-19-րդ դդ. սոցիալ-տնտեսական ու քաղաքական պատմության վերաբերյալ հարուստ տեղեկություններ պարունակող օսմանյան պաշտոնական վավերագրերը (տե՛ս «Պատմաբանասիրական հանդես», 1984 թ. N 3), Սոֆիայի «Երևան» մշակութային կազմակերպության տանը մի հայրենակից ինձ հանձնեց դպրոցական տետրի քայքայված մի թերթիկ։ Այն պարունակում էր հայատառ թուրքերենով գրված վեց էջանոց մի նամակի վերջին երկու էջերը։ Նա չէր հիշում, թե ինչպես է այդ թերթիկը հայտնվել իր մոտ և ոչինչ չգիտեր նամակի սկզբի երկու կորած թերթերի մասին։ Իմ թախանձանքները` որոնելու և գտնելու դրանք, ոչ մի արդյունք չտվին։

Թերթիկի առաջին իսկ ընթերցումից պարզվեց, որ այն հայ ֆիդայական շարժման փառաբանված դեմքերից մեկի` Պետրոս Սերեմջյանի (Պետո) 1895 թ. հուլիսի 5-ին Թիֆլիսից իր ծնողներին գրած նամակի վերջին մասն է, որտեղ սրտառուչ խոսք է ասված այն մասին, թե ինչպես Հայրենիքի հանդեպ սրբազան սերն ու անձնուրաց նվիրումը նրան մղել են հարելու ֆիդայական շարժմանը։ Վերին աստիճանի գրագետ և գեղեցիկ լեզվով շարադրված նամակի այս թանկարժեք մասունքից պարզվում է, որ Բուլղարիայի Ֆիլիպե (Պլովդիվ) քաղաքում բնակվող թրքախոս հայ ընտանիքի անդրանիկ զավակ Պետրոսը, առանց ծնողներին տեղյակ պահելու, հեռացել է տնից և մեկնել Թիֆլիս, միանալու Ավետյաց երկիր մեկնող ֆիդայական խմբերին։

Ահա նամակի թարգմանությունը (որոշ բառերը հայերեն են գրված եղել).

«… Մնաք բարով… հանցանքս ներեցեք… որդիական պարտականություններիս մեկն անգամ չկատարեցի… ձեր հոգեհատոր որդին ապերախտ գտնվեց… որպես անդրանիկ զավակ, ծերության հասակում ձեզ օգնելու և մխիթարելու փոխարեն, այսպես վարվեցի… զրկեցեք ինձ անդրանիկության իրավունքից… Ո՜հ, գիտեմ, թե որքան բարձր և նուրբ զգացմունքներով է լի ձեր սիրտը։ Չեմ հավատում, որ ձեր մայրական գորովագութ սրտից ինձ կվանեք և կանիծեք, քավ լիցի, չեմ հավատում։ Ձեր ցուցաբերած հազարավոր մայրական գորովանքն ու սերը մինչև վերջին շունչը կպահպանվի իմ սրտում… աշխարհում կարելի՞ է միթե ձեզ մոռանալ։ Աներկբա համոզված եմ, որ անսահմանորեն սիրում եմ ձեզ։ Սակայն ամեն ինչս զոհաբերեցի Հայրենիքիս սրբազան սիրուն… հեռացա ձեր մայրական գրկից… ապագաս ոչնչացրի… ազգիս և հայրենիքիս հանդեպ սրբազան պարտքս հատուցելու համար, բոլոր աշխարհիկ վայելքներս տառապանքով և կյանքս մահով փոխարինեցի։

Հեռու գտնվելով ձեզանից, վերջին անգամ լինելով խնդրում եմ, ներեցեք, շարունակեք բարի աչքով նայել։ Ձեզ անսահմանորեն սիրելուս մի կասկածեք, մի զրկեք ինձ ձեր օրհնությունից, աղոթեցեք ինձ համար… Ձեր օրհնության շնորհիվ սիրելի Հայրենիքիս արժանավոր մի ֆիդայի կդառնամ։

Թիֆլիս 5 հուլիս 95

 

Համբուրելով ձեր ձեռքը, խնդրում եմ ընդունեք արտասուքով գրված այս նամակս ու հարգանքներս։

Ձեր որդի՝ Պետրոս»։


Մեզ հայտնի է, որ Պետրոս Սերեմջյանը ընդգրկված է եղել անվանի հայդուկ Նիկոլ Դումանի խմբում, նրա կազմում մասնակցել մարտական գործողություններին։ Հայտնի է նաև, որ Նիկոլ Դումանի խումբը 1897 թ. հուլիսին, քրդական մազրիկ ցեղի ցեղապետ, օսմանյան համիդիե պատժիչ ուժերի հրամանատար Շարաֆ-բեկի դեմ կազմակերպված Խանասորի վրիժառու արշավանքին մասնակցած ամենամարտական ջոկատներից էր։ Պահպանվել է խմբի լուսանկարը, որից և հանված է Պետրոս Սերեմջյանի տպագրվող նկարը։ Այս դեպքերից հետո, վերադառնալով իր ծննդավայրը, նա որոշ ժամանակ որպես սպա ծառայել է բուլղարական բանակում։ Սակայն ժողովրդի ազատության համար բռնակալության դեմ մարտնչող հայդուկի մարտական խառնվածքը կրկին նրան մղում է դեպի հեղափոխական պայքարի հորձանուտը։

Դա այնպիսի ժամանակ էր, երբ կրկին մեծ ծավալ էր ստացել հայդուկային շարժումը։ Ազատագրված Բուլղարիայից զինավառ խմբերը, անցնելով պետական սահմանը, մուտք էին գործում, դեռևս օսմանյան լծի տակ հեծող Մակեդոնիայի կամ Արևելյան Ռումելիի տարածքը, տոն տալով ժողովրդական ըմբոստ ելույթներին։ Սերտ համագործակցություն էր ստեղծվել վտարանդիության մեջ գտնվող մակեդոնական և հայ հեղափոխական կուսակցությունների միջև, որոնց ենթարկվող հայդուկային ջոկատները համատեղ պայքարի ելած` ուս ուսի կռվում էին օսմանյան բռնակալության դեմ։

Պետրոս Սերեմջյանը այդ մարտական խմբերի առաջին շարքերում էր։ Հանդուգն գործողություններից մեկում, բուլղարացի ընկերների հետ ընկնելով թուրքերի ձեռքը, մահապատժի ենթարկվեց։ Ժնևում հրատարակվող Հ. Հ. Դաշնակցության օրգան «Դրոշակ» պարբերականի 1901 թ. 9-րդ համարում տպագրվեց հակիրճ մի տեղեկագրություն. «Ադրիանապոլսում դեկտեմբերի 9-ին, հրապարակավ կախաղան հանվեցին մեր երկու թանկագին ընկերները՝ Պետրոս Սերեմջյան և Օննիկ Թորոսյան։ Նրանց հետ միաժամանակ կախաղան բարձրացան իրենց զինակից երկու բուլղար ընկերները` Սվիատոսլավ Մերջանով և Հաճի–Խրիստո Իլիև»։

Ազատության անվեհեր մարտիկի հերոսական նահատակության լուրը ոգեշնչեց ֆիդայական բազում երգերի հեղինակ, ալեքսանդրապոլցի գուսան Միջազին՝ նոր երգով հավերժացնելու նրա պայծառ հիշատակը։


 

 

 

 Երգում է Գառնիկ Սարգսյանը



Երգում է Սահակ Սահակյանը

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture