image
Հրատապ լուրեր:

Զավեն Խանջյան. «Անխախտը»

Զավեն Խանջյան. «Անխախտը»

ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի ուղերձը


       …քանի որ այս իմ փոքր եղբայրներից մեկին արեցիք, Ինձ արեցիք: 
Մաթեւոս 25:40

Կարծում եմ, ձեզնից ոչ մեկը բաց չի թողել նորությունների գլխագրերը, որոնք վերջերս շատ ամերիկյան ընտանիքների խոհանոցային սեղանների շուրջ ուշադրության կենտրոնում են հայտնվել՝

  • Իմպիչմենտ եւ արդարացում,
  • Կորոնավիրուս,
  • Կլիմայի փոփոխություն,
  • ԱՄՆ նախագահական ընտրություններ,

եւ համեմատաբար ավելի քիչ հանդիպող՝

  • «Դարի գործարքը» Պաղեստինյան հարցի վերաբերյալ,
  • Անզուսպ Թուրքիան իր նոր կայսերական նկրտումներով,
  • Վերջ չունեցող զինված բախումները  Մերձավոր Արեւելքում,
  • Հասարակական խժդժություններն ու տնտեսական քաոսը Լիբանանում:

Զգացումներն ու դիրքորոշումները, որոնց վերջերս ականատես ենք լինում, վաղուց այսքան արմատականորեն բեւեռացված չեն եղել ամերիկյան հասարակության մեջ:

Փաստացի, պետության ու հասարակության մեջ պառակտումը չի սահմանափակվում միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներով: Այնքան, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը վերջերս զգուշացրեց. «Խելագարության քամի է գլորվում աշխարհում»:

Տարբեր տեսակետեր պնդելու, բացատրելու, արդարացնելու, վիճելու եւ պաշտպանելու գործընթացում տոննաներով թանաք կարող է գործածվել: Բայց ցավալի է նշել, որ այս կոնֆլիկտների որոշիչ գիծը եսակենտրոնության, ուժի, ագահության ու նարցիսիզմի թագավորությունն է: Քանի որ մարդը խեղաթյուրում է ճշմարտությունը:

Ինչպես կարդում ենք 1 Պետրոս 1.24 համարում.


«…Որովհետեւ ամեն մարմին խոտի պէս է, 
եւ մարդի ամեն փառքը խոտի ծաղկի պէս. 
Խոտը չորացաւ եւ նորա ծաղիկը թափուեցաւ։ 
Իսկ Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան»:


Իր 101 տարիների պատմության եւ ծառայության ընթացքում, Ավետարանչականը ճեղքել եւ խուսավարել է Հայոց ցեղասպանությունից հետո Սիրիայի անապատների մահվան դաշտերում, Մեծ ճգնաժամի եւ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում, աշխարհում տեղի ունեցող բնական անթիվ աղետների մեջ, հետխորհրդային անկախ Հայաստանում, Արցախի ազատագրման պատերազմի ընթացքում, եւ 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո Միջին Արեւելքում անվերջ, իսկապես անվերջ ընթացող պատերազմների մեջ։ Պատերազմներ, որոնք ցնցեցին Մեծ Եղեռնից հետո Եգիպտոսում, Կիպրոսում, Իրանում, Սիրիայում, Իրաքում եւ Լիբանանում զարգացող մեր համայնքների հիմքը։ Պատերազմներ, զինված բախումներ ու տնտեսական անկում, որոնցից ազատվելը, կարծես թե, նմանվում էր «Գոդոյին սպասողների» ճակատագրին։

Այս տագնապների, հուսահատության ու շփոթության մեջ, Ավետարանչականը մնացել է «Անխախտ»՝ արտացոլելով Աստծո սերը եւ ի գործ դնելով մեր հավատքը՝ հանուն մեր կարիքավոր եղբայրների եւ քույրերի։ «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք». Մաթեւոս 25.40:

Մինչեւ Սիրիայի վերքերը բժշկելը, որտեղ հրթիռները դեռ շարունակում են ընկնել Հալեպի փողոցներում, մինչ հրթիռային հարվածները պարբերաբար շարունակվում են Իրաքում եւ Իրանում, եւս մեկ անգամ օգնության աղաղակ բարձրացավ Լիբանանից, որտեղ Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության (ՄԱՀԱԵՄ) նախագահ վեր. Մկրտիչ Կարագյոզյանը հանդես եկավ «այս դժվար ժամանակներում ՄԱՀԱԵՄ ծառայողներին շտապ օգնության կոչով»՝ աշխատանքից ազատման, հարյուրավոր բիզնեսների փակման, գնաճի եւ իրացվելիության ճգնաժամի ավելացման կապակցությամբ։

ԱՀԱԸ «Անխախտը» ամբողջությամբ գործի մեջ է։ Հավատքով մենք պատասխանում ենք հոգեւոր կերակուրի, կրթական աջակցության, ֆիզիկական կարիքների, առողջական խնամքի, սոցիալական ու մշակութային ծրագրերի եւ դրանց ապահովման կանչին։ «Անխախտը» Ավետարանչականի ունակությունն է պահել բաժակն այնպես, որ այն երբեք չլցվի։ Մենք շարունակել ենք եւ շարունակելու ենք արձագանքել Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության շտապ օգնության կանչին եւ խնդրել ձեր աջակցությունը՝ Միջին Արեւելքի մեր համայնքներում կայունություն հաստատելու եւ հույս ներշնչելու համար։

Շնորհակալ ենք ԱՀԱԸ «Անխախտին» նեցուկ լինելու համար՝ երեկ, այսօր եւ վաղը։


amaa.org