Հոգևորական է կարգալույծ եղել. միաբանների հանդեպ ուժ է կիրառել, անհնազանդ և անկարգապահ վարք է ունեցել... Նիկոլ Փաշինյանը կոչ է արել՝ 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... Նիկոլ Դումանի տուն-թանգարանը՝ Արցախում. Բլոգերը հաց է թխել, թել մանել, ժինգյալով հաց պատրաստել...
Նիկոլ Դումանի տուն-թանգարանը՝ Արցախում. Բլոգերը հաց է թխել, թել մանել, ժինգյալով հաց պատրաստել
Նիկոլ Դումանի տուն-թանգարանը՝ Արցախում. Բլոգերը հաց է թխել, թել մանել, ժինգյալով հաց պատրաստել
18 May 2019 , 13:51

Ճանապարհոր- բլոգեր Լիլիթ Խաչատրյանն  այս անգամ եղել է Արցախում, այցելել  Նիկոլ Դումանի տուն-թանգարան: Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Նիկոլ Դումանի տուն-թանգարանը մի ինքնատիպ վայր է Արցախի գեղատեսիլ բնության գրկում: Ինքը՝ Նիկոլ Դումանը նշանավոր արցախցի է և իր գործունեությամբ մեծ դերակատարում է ունեցել ժողովրդական ինքնապաշտպանության և ազատագրական պայքարի գործում: 

Նրա տուն-թանգարանի մասին՝   lil.am   բլոգում: 

 

...Ճամփորդությունը հարստացնում է մեր միտքն ու հոգին ու կյանքը դարձնում առավել գունեղ ու եթե կարելի է ասել՝ հյութեղ:

Իմ հաջորդ կանգառն Արցախում՝ Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղն էր, որտեղ  գտնվում են Նիկոլ Դումանի տուն-թանգարանն ու ազգագրական թաղամասը։ Ճանապարհն անցնում է գանգուռ սարերի  ու կանաչ հովիտների միջով ու կտրուկ աջդարձով մոտենում անսպասելի երկհարկանի շենքի մուտքին:

 


 

 

Շեմից մուտք գործելուն պես  հետաքրքիր զգացողություն ունեցա, փորձեցի տարանջատել դրանք՝ հայրենասիրություն, արիություն, գթասրտություն։ Զարմանալի կհնչի, բայց այստեղ  կարող ես զգալ 19- րդ դարի շունչը, անց ու դարձն ու կենցաղը․․․ Փորագրված փայտյա պատշգամբներ, փայտյա ժանյակներ ու նրանցից ներս թափանցող արևի մեղմ շողեր․․․ Ավել ոչինչ չեմ ասի, ոչ թե չկամ եմ, այլև հավատացած եմ, որ  պետք է սեփական աչքով գնահատել տարածքի ողջ գեղեցկությունն ու նրբությունը։

 

 

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ազգային ազատագրական շարժման հերոս Նիկոլ Դումանի  մասին շատ էի լսել, սակայն երբեք չէի մտածի, որ մի օր կհայտնվեմ նրա տուն-թանագարում: Կարծեմ այս  տուն-թանգարանը միակն է իր տեսակի մեջ, որը պատկանում է ազգային ազատագրական շարժման հերոսի, ցավոք՝ մյուս հերոսները չունեն։

 

Տուն-թանգարանի դահլիճներից մեկը նվիրված է նրա կյանքին ու գործունեությանը։ Այստեղ ցուցադրվում են քարտեզներ, հայերի ազատագրական շարժումը լուսաբանող գծագրեր, հայրենիքի պաշտպանների սխրագործությունները լուսաբանող փաստեր, ինչպես նաև  հայ ազատամարտիկների օգտագործած 19-րդ դարի զենքի իրական նմուշներ։

 

 

Ամենահետաքրքիր մասն առջևում էր՝ թելի մանում, ավանդական հացի ու հայտնի ժենգյալով հացի պատրաստում։

Թանգարանի տարածքում   համապատասխան դարաշրջանի վերականգնված հատվածները  թույլ են տալիս ոչ միայն ծանոթանալ այդ օրերի նիստ ու կացին, այլև սեփական փորձով թոնրատանը պատրաստել   արցախյան ավանդական հաց, մառանում համտեսել գինի, գորգ գործել և թել մանել։

 

Իհարկե չէի կարող  նման հնարավորությունը բաց թողնել։ Հայտնվեցի  բացօթյա թոնրատանը, թևերս քշտեցի, ականջներս սրեցի,  լսեցի հացթուխ տատիկի բոլոր հրահանգներն ու հացը դեպի փուռը տարա։


 

 

Մի քիչ տձև, բայց 5 րոպե անց՝ պատրաստ էր։ Հացը ձեռքիս, երջանիկ դեմքի արտահայտությամբ,  թանգարանի տարածքում շրջում և հյուրասիրում էի մարդկանց։ Տեղաբնակները նախ նայում էին հացին, հետո դեմքիս, կրկին  հացին ու ժպտալով, «կուտանա» ասելով կողքովս անցնում էին․․․․ Կուտանա. դա ի՞նչ է։ Մոտեցա հացթուխ տատիկին, իսկ նա ժպտալով՝  թե այդպես «չստացված» հացին են ասում․․․ Հ՜մմմ, փաստորեն, իմ առաջին հացը կուտանա էր: 

 

Հացթուխի  իմ առաջին փորձին  հաջորդեց իլիկով թել մանելը։  

Թելը մանում են առավել ամուր և երկար դարձնելու նպատակով:  Հայաստանում և Արցախում թել մանել են անհիշելի ժամանակներից, այդ են վկայում պեղումների արդյունքում հայտնաբերված փայտյա, կավե  իլիկները:

 


 

Բուրդը մինչև տաք գուլպա կդառնա՝  7-ից ավել գործողության է ենթարկվում։ Անլվա բուրդը մաքրում և լվանում են 3 անգամ, որից հետո գզում,  մալանչ անում, այսինքն ծվատում, հետո իլիկով մանում, իսկ վերջում  2 թելով լցված իլիկն իրար են միացնում, որպեսզի թելը հաստանա։

 

Հետաքրքիր փորձություն էր, մի պահ պատկերացրեցի նախատատերիս՝ իլիկ մանելիս: Պիտի խոստովանեմ, որ  բավականին հետաքրքիր էր, բայց միևնույն ժամանակ՝ բարդ։ Իսկ թել մանելու ընթացքում հետաքրքիր երգեր, ասույթներ ու պատմություններ են պատմում։ Տատիկին հրաժեշտ տալուց վստահեցրեցի, որ հաջորդ անգամ հյուր կգամ   իմ գործած գուլպայով , բայց տատիկի դեմքին նայելելով հասկացա, որ չհավատաց։

 

Հերթը հասավ  ժենգյալով հացին, ինչը լավ ստացվեց, և առաջին իսկ փորձից շատ համեղ էր։ Ինչպես գիտեք ժենգյալով հացն Արցախի  ամենահայտնի ուտեստներից է, դա էր պատճառը, որ որոշեցի սովորել ամենատարբեր կանաչիներով լցոնված, բայց միևնույն ժամանակ պարզ  հացի պատրաստման եղանակը։

 

Պարզեցի, որ Ժենգյալով հացի խմորը բաղկացած է միայն ալյուրից, աղից և ջրից, իսկ  հացի միջի կանաչիները փոփոխվում են ըստ եղանակների։

Համեմ, կնձմնձուկ, ճրճրոկ, կանաչ սոխ, թրթնջուկ, տտապաշար, դաղձ, եղինջ, գառնականջ, խազազ, սամիթ, մոխրաթալ, սինձ, պտուտկուն, պուտ, պառավապորտ հիմնական կանաչիներն են, սակայն սրանց կարող են ավելանալ ևս տասը տեսակի այլ կանաչիներ։


 

 

Արդեն նախկինում պատրաստված խմորը, որ պետք է 20 րոպե «հանգստանար` փոքրիկ գնդիկների վերածեցի։ Բարակ շերտով բացեցի, առանձին թասիկի մեջ աչքաչափով կանաչի, բուսական յուղ, աղ ու պղպեղ խառնեցի ու տարածեցի խմորի վրա, եզրերը փակեցի և դրեցի տաք երկաթի կտորի վրա, որը կոչվում է սաջ: Ժենգյալով հացը 8-10 րոպեում  թխվում է և կարելի է տաք-տաք համտեսել։ Ով չի փորձել ասեմ, որ նախ շատ կշտացնող է, դյուրամարս, իսկ հետաքրքիրն այն է, որ տարբեր կանաչիները ի վերջո ստանում են միասնական արտասովոր համ:

 

Ի դեպ, Նիկոլ Դումանի տուն-թանգարանում  հաճախ է նման միջոցառումներ կազմակերպվում։ Ազգագրական թաղամասի բնության գողտրիկ անկյունում հախաճ են լինում դասական երաժշտության համերգներ, իսկ համալիրում մատուցվող համեղ ուտեստներն ու տնական  գինին և անմահական թթի օղին՝ աննկարագրելի երեկոներ են խոստանում։

 

Լինելով յուրօրինակ զբոսաշրջավայր՝ Նիկոլ Դումանի տուն-թանգարանը մեծ հետաքրքրութուն է վայելում ինչպես տեղացիների,  այնպես էլ օտարերկրյա հյուրերի համար։ Այստեղ եզակի հնարավորություն կա տեսնելու անցյալի և ներկայի հանդիպումը, որը յուրաքանչյուրի մեջ ստեղծում է մի նոր զգացում, այն է դիպչել անհասանելի հաճույքին:

Այցելեք թանգարաններ, դրանք իրենց մեջ պահում են աներևույթ գաղտնիքներ…


Լուսանկարիչ՝ Միքայել Նազարենկո

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture