Չտրվել Թուրքիայի նենգամիտ քաղաքականությանը.ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը... Սրբոց Վարդանանց տոնի առթիվ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Հայ որբեր եւ գաղթականներ խնամած նորվեգուհին 150 տարեկան է...
Սրբոց Վարդանանց տոնի առթիվ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել
Սրբոց Վարդանանց տոնի առթիվ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել
11 February 2021 , 11:08

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Սրբոց Վարդանանց տոնի առիթով, որում, մասնավորապես, նշված է.

«Սիրելի զավակներ Մեր,
Այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին նշում է նվիրական հիշատակը Սրբոց Վարդանանց:
Արդարև, Սուրբ Վարդանանք սոսկ պատմություն չեն, այլ ոգու վեհ ներկայություն մեր կյանքում: Հայ քրիստոնեական մեր ինքնությանը ոչինչ այդչափ ոգեշնչում չի պատճառում, որքան հավատքի և հայրենյաց սիրո նրանց վկայությունը: Հինգերորդ դարում նրանք արիությամբ դիմակայեցին ահեղ փորձությանը՝ ունենալով վստահությունը, որ մեր ժողովուրդը առհավետ սիրով կապված պիտի մնա հայրենի իր երկրին և Քրիստոսի Սուրբ Անվանը, քանզի «երկնքի տակ չկա մարդկանց տրված այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկվենք» (Գործք Դ 12):
Այսօր Սուրբ Վարդանանք դարերի հեռվից պատգամում են մեզ, որ Քրիստոսով զորացած և հայրենյաց սիրո ջերմ զգացումով քաջ ու արդյունավոր լինենք մեր սրբությունների ու արժեքների պաշտպանության և մեր հայրենիքի զորացման ու շենացման սրբազան մեր պարտքի ու պատասխանատվության մեջ: Նրանց հիշատակը կոչում է, որ բազմապատկենք ու միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի, հանուն մեր իղձերի, հանուն մեր նահատակ զավակների, ովքեր Վարդանանց պայծառ ու անմահ ոգով մարտնչեցին և զոհվեցին Արցախի համար այս պատերազմում:
Հայցում ենք առ Փրկիչ մեր Տերը, որ բարեխոսությամբ Սրբոց Վարդանանց, Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի մեր հայրենիքը, պահպանի մեր ժողովրդին սիրով միասնական, ամուր հույսով ու հավատքով և պարգևի մեր սրտերին հայրենաշեն ու ազգաշեն ձեռքբերումների ու հաղթանակների ուրախություններ»։
Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture