image

Մարտական կորուստները Հայաստանի 3 ղեկավարներու օրով. YerevanTodayի հարցումը

Մարտական  կորուստները Հայաստանի 3 ղեկավարներու օրով. YerevanTodayի հարցումը

Մէկ տարի առաջ՝ 10 յունուարի 2020-ին, Նիկոլ Փաշինեանը իր դիմատետրեան էջին գրեց հերթական «աննախադէպ» բանի մասին․ «2019 թուականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրուել։ Այսինքն, մեր բանակում երբեք աւելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թուականին»:

Yerevan.Today կը գրէ. «Ուսումնասիրելով նախկինում վիճակագրութիւնը, փաստենք, որ Նիկոլ Փաշինեանի այդ յայտարարութիւնը հերթական սուտն էր։ Պարզւում է, որ Փաշինեանի նշած 2019 թուականին հրադադարի խախտման զոհերի թիւը եղել է 4, մինչդեռ նման ցուցանիշ եղել է նաեւ 2008 թուականին։ Աւելին, 2001 թուականին եղել է ընդամէնը 3 զոհ։ Անշուշտ, բոլոր կորուստներն էլ ցաւալի են, բայց մենք արձանագրում ենք փաստը։ Իսկ իրականում, Հայաստանի ո՞ր ղեկավարի օրօք որքան զոհ ենք ունեցել սահմանին։

Եւ այսպէս, Yerevan.Today-ը հարցումներ է ուղարկել Գլխաւոր դատախազութիւն՝ պարզելու Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան սահմաններին տարբեր տարիներին հրադադարի խախտման արդիւնքում զոհերի թիւը։

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի (1991-97թթ.) օրօք զոհերի թիւը կազմել է որոշ հաշուարներով մօտ 7 հազար։ Յիշենք՝ 1991-94 թուականներին արցախեան յաղթական պատերազմ էր, որին զոհ գնաց 6 հազար մեր հայրենակից։ Նրանց արեան գնով ազատագրուեց Արցախը, հիմնուեց Արցախ պետութիւնը։ Այդ տարիների զոհերի թիւերն այսօր պաշտօնական աղբիւրից ստանալ չի ստացւում, այդ իսկ պատճառով հաշուարկները մօտաւոր են, սակայն հիմնուած են հնարաւոր հաւաստի տեղեկատւութեան վրայ։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի օրոք (1998-2008թթ․) զոհերի թիւը Հայաստանում եւ Ացախում կազմել է 92։ Սրանք արդէն պաշտօնական թուեր են։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի օրոք (2008-2018թթ․) ունեցել ենք 228 մարտական կորուստ։ Այս զոհերից 86-ը արձանագրուեց Ատրպէյճանի սադրած Ապրիլեան պատերազմի ընթացքում։ Միւս տարիների թիւերը գրեթէ համադրելի են երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի տարիների հետ։

Նիկոլ Փաշինյանի օրոք, չնայած մէկ տարի առաջ «գլուխ գովալուն», մարտական կորուստներն անցնում են 5 հազարը, որոշ փորձագէտների հաշուարկներով՝ 7 հազար։ Աւելին, Փաշինեանի ասած «աննախադէպ»-ը իրօք դարձաւ աննախադէպ․ մենք կորցրեցինք Հայրենիք, որը ձեռք էինք բերել աւելի քան 6 հազար զոհերի գնով եւ պահել՝ 26 տարի չունենալով լայնամաշտապ պատերազմ։ Եթէ Լեւոն Տէր-Պետրսեանի ժամանակ պատերազմը ու զոհերը հասկանալի էին՝ մենք ներքաշուեցինք մեզ պարտադրուած պատերազմի մէջ, ընթացքում ստեղծելով կանոնաւոր բանակ՝ ազատագրեցինք մեր հողերը, թուրքերին քշեցինք Արցախից, ապա 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսած 44-օրեայ պատերազմում կորցրեցինք գրեթէ ամէն ինչ, առաջին պատերազմում ազատագրածն ու շատ աւելին՝ տալով աւելի քան 5000 զոհ։ Ստացուեց, որ այդ զոհերը յանուն ոչնչի էին, ինչպէս ասում էր վարչապետի տիկին Աննա Յակոբեանը։

ՀՀ դատախազութեան տուած պաշտօնական թուերը վկայում են՝ կայունութիւն ու անվտագութիւն Հայաստանն ու Արցախը ունեցել են Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների օրօք»։