image

Հայաստանի ընդդիմութեան ներկայացուցիչ ՝ Վազգէն Մանուկեան իր խօսքը ուղղեց Կիւմրեցիներուն

Հայաստանի ընդդիմութեան  ներկայացուցիչ ՝ Վազգէն Մանուկեան իր խօսքը ուղղեց Կիւմրեցիներուն

«Նիկոլ Փաշինեանի հեռանալուց յետոյ կարո՞ղ է գալ նոր կառավարութիւն եւ վերսկսել պատերազմը: Եթէ մէկը տենց բան անի, ուրեմն խելագար է. ներկայ պայմաններում պատերազմ սկսելը խելագարութիւն է»: Այս մասին, 15 յունուարին, Կիւմրիի «Արագած» մարզամշակութային կեդրոնէն ներս կիւմրեցիներու հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկութեան շարժման» վարչապետի թեկնածու՝ Վազգէն Մանուկեան, աւելցնելով, որ առնուազն 2-3 տարի պէտք է անցնի, որ բանակը գոնէ քիչ մը ոտքի կանգնի:

«Ցանկացած պատերազմ մեզ համար անցանկալի է: Հայաստանն ու Արցախը երբեք պատերազմ չեն սկսել: Պատերազմը մտքներիցդ հանէք:

Մենք պէտք է վերցնենք ու քննարկենք նոյեմբերի 9-ի պայմանագիրը: Մենք պէտք է պահանջենք, կը կատարուի, թէ ոչ, դա ուրիշ հարց է, Հայաստանը պէտք է պահանջէ, որ առաջին կէտը կատարուի, այսինքն Քուբաթլուի եւ Զանգելանի մօտ զօրքերը որտեղ կանգնած էին, այդտեղ էլ կանգնեն, ոչ թէ Սիւնիքի մօտ կանգնեն: Երկրորդ, գերիների վերադարձը պէտք է կատարուի: Մեզ հետաքրքրում են այս կէտերը, իսկ Ատրպէյճանին հետաքրքրում է միայն երկու բան. մէկը Ղարաբաղի հարցն է, երկրորդը ճանապարհ, որ Ատրպէյճանը միանայ Նախիջեւան ու Թուրքիայի հետ: Հայաստանը պէտք է ասեր՝ մինչեւ գերիների հարցը չլուծուի, ուրիշ հարց չեմ քննարկում: Դէ՞մ  են, դուռը շրխկացրու, դուրս արի: Նիկոլը կարա՞յ տենց բան անի, չի կարող»,-ըսաւ Վազգէն Մանուկեան:

Մանուկեան ընդգծեց, որ պէտք է շատ արագ, 2-3 տարուայ ընթացքին վերականգնել մեր բանակը. «Միակ երկիրը, որից մենք կարող ենք զէնքը կամ զրի վերցնել, կամ էժան գնել, Ռուսաստանն է: Տարիների ընթացքում մեր շահերը գնալով համընկնելու են: Թուրքիան անընդհատ լկտիանալու է, Ատրպէյճանը լկտիանալու է, այս տարածաշրջանում մեծ փոփոխութիւններ են լինելու: Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ մենք ոտքի կանգնենք, բայց ոչ Նիկոլի միջոցով»,- ըսաւ Վազգէն Մանուկեան: