image

Երեւանի Հանրապետության հրապարակում այս տարի տոնածառ չի դրվելու, զարդարանք չի լինելու

Երեւանի Հանրապետության հրապարակում այս տարի տոնածառ չի դրվելու, զարդարանք չի լինելու

Երևանի Հանրապետության հրապարակում  ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու, լրատվամիջոցներին հայտնել են  Երևանի քաղաքապետարանից:  

«Այս տարի տոնածառը չի տեղադրվելու հրապարակում: Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել նաև, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- նշել է քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ինչպես հայտնել էինք, Երեւանի ավագանին որոշել է տոնածառի եւ տոնական միջոցառումների գումաը՝ 100  միլիոն դրամ, ուղարկել Ստեփանակերտի վերականգնմանը: