image

Ինչպե՞ս է այս տարի նշվելու ապրիլի 24-ը. Առաջարկ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինտիտուտից

Ինչպե՞ս է այս տարի նշվելու ապրիլի 24-ը. Առաջարկ Հայոց  Ցեղասպանության թանգարան-ինտիտուտից

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն առաջարկել է համաճարակային  պայմաններում զոհերի հիշատակը հարգել և տարելիցը նշել հետևյալ կերպ.

 

«Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի իրավիճակը հանրապետությունում ապրիլի 24-ին համաճարակային տեսանկյունից, անկախ նրանից, թե հանրապետության քաղաքացիների առողջության պահպանման և անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները կպահպանվեն նաև ապրիլի 24-ին թե ոչ, կոչ ենք անում Հայոց ցեղասպանության զոհերին, դիմադրողներին ու վերապրողներին հիշենք և հարգանքը մատուցենք՝ օգտագործելով համացանցի տրամադրած հնարավորությունները։

Այդ նպատակով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կոչով դիմում է Հայաստանի քաղաքացիներին, բոլոր հայրենակիցներին, հայ ժողովրդի բարեկամներին, ապրիլի 24-ին դիմատետրում (ֆեյսբուքում) իրենց՝ օգտատերերի լուսանկարները փոխարինել հատուկ այդ նպատակով ստեղծված հուշային շրջանակի մեջ առնված իրենց հարազատների՝ զոհ կամ վերապրող՝ լուսանկարներով, դրա բացակայության պարագայում՝ անուն-ազգանունով, նաև մի փոքր պատմությամբ նրա/նրանց մասին։ Եթե չկան զոհ կամ վերապրող հարազատներ, ապա տեղադրեք Ցեղասպանության զոհ արևմտահայ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների, ֆիդայիների, շարքային զինվորների ու զորավարների լուսանկարները։ Դրեք արևմտահայության մշակութային ժառանգության գանձերի լուսանկարները, կիսվեք Արևմտյան Հայաստանի ձեզ հասանելի պատկերներով։ Եվ ընդամենը մեկ պարզ գրությամբ. (Դիմատետրի նկարները փոխելու համար այցելել )

ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ  կամ  ԿԸ ՅԻՇԵՄ