image

Մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00-ին սպասարկել միայն կենսաթոշակային տարիքի անձանց

Մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00-ին սպասարկել  միայն կենսաթոշակային տարիքի անձանց

 

ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը կոչ է տարածել.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։
Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։
Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք»։