image

Այսօր կայանալու է Wizz Air-ի առաջին չվերթը՝ Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ

Այսօր կայանալու է Wizz Air-ի առաջին չվերթը՝ Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր՝ մարտի 20-ին կայանալու է Wizz Air ավիաընկերության պլանավորած առաջին չվերթը Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ: Վիեննայի «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից չվերթը կմեկնարկի Վիեննայի ժամանակով ժամը 13:55-ին, օդանավը Երևան կժամանի Երևանի ժամանակով 20:25-ին:

Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկի, ներքոնշյալ 16 պետություններից ժամանող օտարերկրացիների մուտքը արգելվում է Հայաստանի Հանրապետություն.

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2. Իրանի Իսլամական Հանրապետություն
3. Հարավային Կորեա
4. Ճապոնիա
5. Իտալիա
6. Իսպանիա
7. Ֆրանսիա
8. Գերմանիա
9. Շվեյցարիա
10. Դանիա
11. Ավստրիա
12. Բելգիա
13. Նորվեգիա
14. Շվեդիա
15. Նիդերլանդներ
16. Միացյալ Թագավորություն