image
Հրատապ լուրեր:

Հայաստանում կորոնավիրուսի 8 դեպք կա արդեն

Հայաստանում կորոնավիրուսի 8 դեպք կա արդեն

Հայաստանում մեկուսացման մեջ գտնվող անձանցից երկուսի կորոնավիրուսի թեստի պատասխանները դրական արդյունք են ցույց տվել: Այդ մասին քիչ առաջ հայտարարել է  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նշելով  որ այսօր հաստատված երկու դեպքը նույն շրջանակից են, ինչ նախկին երեք դեպքը, այսինքն՝ առաջնակի վիրուսակիր հիվանդով և նրանից վարակված 4 անձով: 

Նախարարը նաև հայտնել է, որ  այս պահին նրանք իրենց լավ են զգում, հատուկ գանգատներ չունեն, միայն երբեմն ջերմությունն է բարձրանում, ինչ-որ ժամանակ հետո իջնում նորից:

Այսպիսով, մարտի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի 8 հաստատված դեպք կա: