image
Հրատապ լուրեր:

Հայաստանում սրտի բացառիկ վիրահատություն է կատարվել. Արհեստական ձախ փորոքը՝ փոքրիկ աղջկա մարմնում

Հայաստանում սրտի բացառիկ վիրահատություն է կատարվել.  Արհեստական ձախ փորոքը՝ փոքրիկ աղջկա մարմնում

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ առաջին անգամ Հայաստանում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կատարվել է աննախադեպ վիրահատություն` սրտի արհեստական ձախ փորոքի իմպլանտացիա։
Փոքրիկ Անգելինայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա, որն անհամատեղելի էր երեխայի կյանքի հետ։
Միակ լուծումը փոքրիկին արհեստական ձախ փորոք տեղադրելն էր, դրանով իսկ փրկելով երեխայի կյանքը։ Հայաստանում սարքն առաջին անգամ տեղադրվել է փոքրիկ աղջկա մարմնում: 
Երկարատև վիրահատությունը բարեհաջող է ավարտվել ՆՄԲԿ-ի սրտային վիրաբույժներ` Հրայր Հովակիմյանի Գագիկ Հեբոյանի եւ վիրաբուժական մեծ թիմի շնորհիվ։



 

 


 

 

Բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ փոքրիկ Անգելինան գտնվում է ինթենսիվ թերապիայի բաժանմունքում: