image
Հրատապ լուրեր:

Նոյեմբերին ինչպիսին է հայ նախարարներու «օնլայն» ցուցանիշը

Նոյեմբերին ինչպիսին է հայ նախարարներու «օնլայն» ցուցանիշը

Մետիամաքս մետիա ընկերութեան ԶԼՄ-ներու մոնիթորինկի, վերլուծութեան եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացուցած է հայկական առցանց մետիայի մէջ նախարարներու եւ կառավարութեան կից մարմիններու ղեկավարներու լուսաբանման ծաւալը 2019-ի նոյեմբեր ամսուան արդիւնքներով:

Մօտ 150 լրատուական կայքերու նոյեմբեր ամսուայ դիտարկման արդիւնքներով ամէնէն շատ յիշատակուած գործիչներու եռեակն է՝

1. Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սփորթի նախարար Արայիկ Յարութիւնեան՝ 5287 յիշատակում: 

2. Արտաքին գործոց նախարար Զոհրապ Մնացականեան՝ 1405 յիշատակում:

3. Փոխվարչապետ Տիգրան Աւինեան՝ 1172 յիշատակում:

 

Ամենաքիչ յիշատակված գործիչներու եռեակն է.

1. Բարձր արհեստագիտական արդիւնաբերութեան նախարար Յակոբ Արշակեան՝ 275 յիշատակում:

2. Ֆինանսներու նախարար Ատոմ Ջանջուղազեան ՝ 238 յիշատակում:

3. ԱԱԾ տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Էտուարտ Մարտիրոսեան՝ 190 յիշատակում:

Ներկայացուած տուեալները կը վերաբերին բացառապէս յիշատակումներու քանակին:

MaxMonitor-ի մասնագէտներու կողմէ առանձին վերլուծութեան ենթարկուած են 13 լրատուական կայքերու (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիւ ստացած է դրական, չէզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումներու պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացուող աղիւսակին մէջ եւ կը վերաբերի 2019-ի նոյեմբերին: 

 

Նախարարներ

Դրական

Չեզոք

Բացասական

Արայիկ Հարությունյան 

 

187

462

684

Զոհրաբ Մնացականյան 

 

301

75

16

Տիգրան Ավինյան 

 

232

123

16

Արսեն Թորոսյան 

 

81

161

65

Դավիթ Տոնոյան 

 

158

95

1

Ռուստամ Բադասյան 

 

97

106

10

Ֆելիքս Ցոլակյան 

 

108

80

1

Զարուհի Բաթոյան 

 

99

35

17

Սուրեն Պապիկյան 

 

99

41

1

Էրիկ Գրիգորյան 

 

61

54

16

Արման Սարգսյան 

 

74

49

4

Տիգրան Խաչատրյան 

 

85

26

11

Մհեր Գրիգորյան 

 

85

25

0

Հակոբ Արշակյան 

 

59

23

0

Ատոմ Ջանջուղազյան 

 

57

22

0

Էդուարդ Մարտիրոսյան 

 

23

21

5

Նոյեմբերին բացասական յիշատակումներով առաջատարն է՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանը։ 

Բացասական յիշատակումներու հիմնական պատճառ դարձած են «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման եւ նախկին ծանրորդ Մել (Մելինէ) Դալուզեանի մասին ֆիլմի ֆինանսաւորման վերաբերող հրապարակումները եւ անոնց հետեւած բողոքի ցոյցերը՝ նախարարի հրաժարականի պահանջով:

Բացասական հրապարակումներու զգալի մասն ալ կը վերաբերի ԿԳՄՍ նախարարութեան մշակած օրինագիծին, որով կ'առաջարկուի «Հայոց լեզու եւ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» առարկաներու դասաւանդումը թողել բուհերու հայեցողութեան: