ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը... Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Սուրբ ծննդյան հեքիաթ...
Ցույց ԿԳՄՍՆ-ի դիմաց. «Կամքը» պահանջում է Արայիկ Հարությունյանի եւ Արեւիկ Անափիոսյանի հրաժարականը
Ցույց ԿԳՄՍՆ-ի դիմաց. «Կամքը» պահանջում է Արայիկ Հարությունյանի եւ Արեւիկ Անափիոսյանի հրաժարականը
09 November 2019 , 16:42

Սիրելի Հայրենակիցներ,

Հայկական Արժեքների Պաշտպանության ‹‹ԿԱՄՔ›› հասարակական նախաձեռնությունը 2019 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:11-ին, իրականացնելու է բողոքի ակցիա՝ ընդդեմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վերջին շրջանում շրջանառության մեջ դրված, իրականացված և ծրագրվող ազգադավ նախագծերի:

Անխտիր բոլոր ՀՀ ավանդապաշտ քաղաքացիներին հրավիրում ենք մասնակցել միջոցառմանը, չցուցաբերել անտարբերություն, որն այս դեպքում այլասերման քարոզիչները ներկայացնում են որպես լռելյան համաձայնություն՝ այն դեպքում, երբ բոլորս գիտենք, որ հայության բացարձակ մեծամասնությունը չի հանդուրժում իրականցվող անթույլատրելի այս երեւույթները:

Այս առիթով ցանկանում ենք կատարել որոշ ճշտումներ. բազմիցս հայտարարել ենք եւ գործով ապացուցել, որ ‹‹ԿԱՄՔ››-ը վերքաղաքական նախաձեռնություն է, եւ աջակցում է 2018 թվականի մայիսին Հայաստանի ժողովրդական ցասման սկզբունքներին: Սակայն ժամանակի ընթացքում ‹‹ԿԱՄՔ››-ի կարգախոսն է դարձել՝ ‹‹Կաշառակերության այլընտրանքն այլասերումը չէ››:

Հենց այս տրամաբանությամբ բազմիցս դիմել ենք ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմին և պահանջել պաշտոններից հեռացնել բոլոր նրանց, ովքեր այլասերությունը և ավանդական արժեքների բացառումը դարձրել են քաղաքական ծրագիր եւ ջանք չեն խնայում իրականություն դարձնել իրենց նպատակները: Սակայն այլասերման նպատակին օր ու գիշեր ծառայող այդ պաշտոնյաները դեռևս մնում են իրենց տեղերում:
Ժամանակի ընթացքում հստակ է դառնում նաեւ, որ խորհրդարանական մեծամասնության շրջանակներում նույնպես եւ բարեբախտաբար կան այնպիսիք, ովքեր կիսում են մեր մտահոգությունները, նրանց նույնպես հրավիրում ենք միանալ մեր պայքարին:

Վերոնշյալ փաստերի լույսի ներքո կոչ ենք ուղղում բոլորին, նամանավանդ մտահոգված հայրենասեր ուսանողությանն ու աշակերտներին միանալ մեր շարժմանը:

‹‹ԿԱՄՔ››-ը հեռու չէ ուսանողական շարժման նախաձեռնությունից եւ ամբողջությամբ սատարում է եւ սատարելու է այդ հայրենասիրական շարժմանը: Այս առիթով տեղեկացնում ենք, որ Շիրակի պետական համալսարանում՝ երկուշաբթի օրվանից կսկսվի դասադուլ:

Մենք պահանջում ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Արևիկ Անափիոսյանի հրաժարականները, սակայն այդ պահանջը չի կարող ինքնանպատակ լինել, չի կարող ներքաղաքական շահարկումների առարկա դառնալ: Պարզապես հավաստիացնում ենք, եթե Արայիկ Հարությունյանը և Արևիկ Անափիոսյանը չհրաժարվեն իրենց կողմից իրականացվող հայակործան նախագծերից, ապա մենք կպայքարենք հանուն մեր ավանդական իրավունքների՝ ոչ միայն համալսարաններում եւ կրթական հաստատություններում, այլ նաեւ հայի կյանքի բոլոր ոլորտներում:

Ներկայացնում ենք մեր անքննարկելի, անսակարկելի պահանջները:

Պահանջում ենք՝
01 • Արայիկ Հարությունյանի և Արևիկ Անափիոսյանի հրաժարականները,
02 • Բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը,
03 • Ապահովել Հայոց եկեղեցու պատմություն և Ռազմագիտություն առարկաների հետագա և շարունակական դասավանդումը կրթական հաստատություններում, 
04 • Անհապաղ ստեղծել ազգային կրթական հայեցակարգ՝ խթանելով ազգային պահպանողականությունը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ,
05 • Դադարեցնել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման շուրջ ցանկացած քննարկում,
06 • Դադարեցնել հասարակության մեջ ազգային մշակույթն ու կրթությունը որպես հետադիմության ու սահմանափակության ցուցանիշ սերմանելու քողարկված քարոզը: 
07 • Դադարեցնել կրթության ոլորտում առաջատարի դեր ստանձնած մի շարք մասնավոր դպրոցների նկատմամբ պետության կողմից տարբերակված մոտեցման դրսևորումը:
08 • Դադարեցնել անտարբեր վերաբերմունքը ազգային մշակույթի նկատմամբ, խթանելով ազգային մշակույթի ճանաչելիությանն ու տարածմանն ուղղված կրթական և մշակութային ծրագրերին,
09 • Դադարեցնել այլասերման քարոզը և ՀՀ պետական բյուջեի հաշվին ոչինչ չասող ծրագրերի ֆինանսավորումը: 
10 • Դադարեցնել հակազգային կրթական օրակարգի թելադրումը օտարերկրյա հիմնադրամների կողմից և միջամտությունը կրթական ծրագրերին,
11 • Վերականգնել ‹‹Հայ Ասպետ›› հեռուստանախագծի ֆինանսավորումը՝ միաժամանակ ֆինանսավորել և աջակցել հեռուստաեթերում ազգային շեշտադրմամբ կրթող նոր հեռուստանախագծերի:

Հարգանքներով՝
Հայկական Արժեքների Պաշտպանության
‹‹ԿԱՄՔ›› հասարակական նախաձեռնություն

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture