image
Հրատապ լուրեր:

Իսրայելում Հայաստանի դեսպանատուն կբացվի

Իսրայելում Հայաստանի դեսպանատուն կբացվի

Այսօր Հայաստանի կառավարության նիստում միաձայն որոշում ընդունվեց  Իսրայելում բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն:  Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այս որոշումը պատճառաբանեց Իսրայելի՝ տարածաշրջանում ունեցած խոշոր դերով: Ըստ նախագծի՝ Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելը, և այդպիսով երկկողմ հարաբերություններին նոր զարկ տալն ուղղված է տարածաշրջանում Հայաստանի շահերն առավել արդյունավետ պաշտպանելուն: Դեսպանություն հիմնելը միտված է նաև պետական մակարդակով ներգրավվելու բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմա-մշակութային ժառանգության, Հայ առաքելական եկեղեցու՝ Սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը: 

Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին:

Վերջին տարիներին զգալիորեն աճել են հայ-իսրայելական երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան, ինչպես նաև տարբեր մակարդակներում շփումները:

ԱԳ նախարարը Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման ժամկետների մասին կհայտարարի իսրայելյան կողմի հետ հստակեցնելու հետո: 

Իսկ կբաց՞ի Իսրայլեը Հայաստանում դեսպանատուն, այդ հարցին ի պատասխան նախարարը կոնկրետ ոչինչ չասաց: