image
Հրատապ լուրեր:

Իրանի նախագահն ընդունել է ՀՀ փոխվարչապետին

Իրանի նախագահն ընդունել է ՀՀ փոխվարչապետին

Հուլիսի 3-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդունել է աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները,  կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։

Մհեր Գրիգորյանը երեկ հանդիպել է նաև Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին:  Զրույցի ընթացքում կարևորել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի վավերացումը երկու երկրների խորհրդարանների կողմից: Փոխվարչապետ նշել է, որ համատեղ ջանքերով հնարավոր է առավելագույնս իրացնել համաձայնագրի շրջանակներում ստեղծված հնարավորությունները, և Հայաստանը` որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ ԵԱՏՄ երկիր իր ներդրումը կունենա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առևտրային հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Նույն օրը Թեհրանում կայացել է Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը, որը նախագահել են Մհեր Գրիգորյանը և Ռեզա Արդաքանիանը:

 

Նիստի ավարտին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: