Տոն վերափոխման Աստվածածնի... Բագրատաշենում հայտնաբերվել են ահաբեկչության կատարման համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացի... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... Քեմալականների հակահայկական դիրքորոշումը. Մուստաֆա Քեմալի 1927 թ. ճառին հետքերով...
Բագրատաշենում հայտնաբերվել են ահաբեկչության կատարման համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացի
Բագրատաշենում հայտնաբերվել են ահաբեկչության կատարման համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացի
22 August 2019 , 11:19

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու:

Մասնավորապես, 2019թ. օգոստոսի 8-ին նշված անձինք Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել են Երևան: Նույն օրը՝ Ինտերպոլի միջազգային հետախուզման հայտը ստանալուց ժամեր անց, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հնդկաստանի վերոնշյալ քաղաքացիներից մեկը հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Պարզվել է, որ վերջինս մի շարք ծանր հանցագործություններ (այդ թվում` ահաբեկչություն, սպանություններ) կատարելու համար մեղադրվում է Հնդկաստանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Նրա ուղեկիցը, ով Հնդկաստանի իրավապահ մարմինների կողմից նույնպես հետախուզվում է ահաբեկչության, սպանության և այլ հանցագործությունների կատարման համար, օգոստոսի 14-ին ևս հայտնաբերվել և բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետը հատելու փորձ կատարելիս:

Հնդկաստանի երկու քաղաքացիները կալանավորվել են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

 


Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture