image
Հրատապ լուրեր:

Ի կատար կ'ածենք երկար տարիներու մեր երազանքը, կ'ազատագրենք Օփերայի շրջակայքը. Հայկ Մարութեան

Ի կատար կ'ածենք երկար տարիներու մեր երազանքը, կ'ազատագրենք Օփերայի շրջակայքը. Հայկ Մարութեան

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարութեանը ֆէյսպուքեան իր էջին տեղադրած է օփերայի շէնքի նախկին լուսանկարներէն մէկը եւ գրառում կատարած է:

«Սիրելի երեւանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օփերայի շրջակայքը եւ յետ բերում մշակութային օճախի մթնոլորտը: Սա պ գործընթացի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երեւանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցութիւնը:
Վերադարձնենք Երեւանին իր մշակութային դիմագիծը»,-գրած է Մարութեանը:

Նշենք, որ լարուած իրավիճակ ստեղծուած է Օփերայի յարակից տարածքին: Սրճարաններու աշխատակիցները կը բողոքեն տարածքի ազատման դէմ՝ նշելով, որ իրենք գործազուրկ պիտի դառնան: Այս պահին լարուած իրավիճակ է Մաշտոցի պողոտային վրայ, ուր ոստիկանները բերման կ'ենթարկեն փողոցը փակող ցուցարարները: