image
Հրատապ լուրեր:

«Եվրադատարանում հերթական ամոթալի պարտությանն ընդառաջ». Արսեն Արծրունին դիմել է Եվրոպական դատարան

«Եվրադատարանում հերթական ամոթալի պարտությանն ընդառաջ». Արսեն Արծրունին դիմել է Եվրոպական դատարան

«Ազատություն Արսեն Արծրունուն» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ այն վերնագրելով «Եվրադատարանում հերթական ամոթալի պարտությանն ընդառաջ».

 

Սիրելի բարեկամներ, վարչապետի հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հնչեցրեց մի հարց, որը անուղղակի կապ ունի նաեւ Արսեն Արծրունու գործի հետ: Իգիթյանը ներկայացնում էր դատարաններում տիրող տխուր վիճակի մի երեսը, որին գրեթե երբեք չենք անդրադառնում:  Այն, որ դատավորները սխալ վճիռներ են կայացնում, մարդիկ դիմում են Եվրոպական դատարան, քանի որ վստահ են, որ հաղթելու են, Հայաստանը մեկը մյուսի ետևից կրում է ամոթալի պարտություն, իսկ վնասի հատուցումը վճարում է ՀՀ քաղաքացին, այսինքն մեզանից յուրաքանչյուրը, քանի որ վճարը կատարվում է բյուջեի միջոցով: Իգիթյանն ավարտում էր խոսքը հետևյալ հարցադրումով. «Արդյո՞ք դուք նայել եք այն ինչ որ ձեւով.  այս բեռին, որ ուղղված է մեր ժողովրդին, կարիք չկա՞՝  ինչ որ ձեւով նաեւ մաս կազմեն այն դատավորները եւ քննչական մարմինները, որ թերացել են»:

 

Հ.Գ. Հիշեցնենք, որ Արսեն Արծրունին նույնպես դիմել է Եվրադատարան, որտեղից կառավարությանը հանձարարվել է մինչեւ սույն թվականի մարտի 5-ը կա՛մ հաշտություն կնքել կա՛մ մտնել դատական պրոցեսի մեջ։ Ասենք, որ մինչեւ այս պահը ոչ մի քայլ կառավարությունը չի արել հաշտության համար, այսինքն հստակ է, որ Հայաստանի Հանրապետությունը Արսեն Արծրունու հետ նույնպես մտնելու է դատական պրոցեսի մեջ, երբ կարող էր ներման, վաղաժամկետ պայմանական կամ այլ լուծումով նրան ազատելու ձևով կարճել դատական գործը։

 

«Ազատություն Արսեն Արծրունուն» նախաձեռնություն