image

Հանդիպում ուխտաւորներու հետ

Հանդիպում ուխտաւորներու հետ

12 յուլիսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցաւ Արաբկիրի նորակառոյց եկեղեցու համայնքի ուխտաւորների հետ, ովքեր Մայր Աթոռ էին այցելել առաջնորդութեամբ եկեղեցու հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տ. Բաբկէն քահանայ Հայրապետեանի:

 

Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ անդրադարձաւ, որ Արաբկիրի համայնքն արդէն ունի եկեղեցի, որի օծումը տեղի կ'ունենայ առաջիկայում: Ուխտաւորների հետ զրոյցում Հայոց Հայրապետն ընդգծեց, որ շնորհիւ իրենց աղօթքների է նաեւ, որ եկեղեցին վեր յառնեց եւ այսօր իր կամարների ներքոյ է համախմբում Արաբկիրի շրջանի հաւատացեալներին:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը յայտնեց եկեղեցու հոգեւոր հովուին նուիրեալ հոգեւոր սպասաւորութեան համար:

 

Վեհափառ Հայրապետն իր ջերմ բարեմաղթանքներն ու սէրը փոխանցեց ուխտաւորներին` յորդորելով ամուր մնալ իրենց հաւատքի մէջ: Գարեգին Բ. Կաթողիկոսը հայցեց, որ Տիրոջ օրհնութեամբ եւ հաւատքի զօրութեամբ նրանց կեանքում առատանան բարի գործերը: