Սիրիայում անհետացած 14 ռուս զինծառայողների ճակատագիրը մնում է անհայտ... Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Վրաստանը նախաձեռնող է դառնում հայ-վրացական հարաբերություններում...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության պատվիրակութ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության պատվիրակութ
18 September 2018 , 10:55

Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության Միջին Արևելքի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ֆորումի մասնակիցներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն, «Վորլդ Վիժըն» Հայաստանի Խորհրդատվական խորհրդի անդամ Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանի և  ԵՀԽ  Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Վորլդ Վիժըն» Հայաստանի Խորհրդատվական խորհրդի ատենապետ պրն. Կարեն Նազարյանի։

«Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության Միջին Արևելքի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար պրն. Բենգ Յեոնն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց 21 երկրից Հայաստան ժամանած պաշտոնական պատվիրակության շուրջ 40 անդամներին, որոնք հաջորդող օրերին Երևանում գումարելու են իրենց հերթական ֆորումը՝ շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռում Հայոց Հովվապետի հետ հանդիպելու և Ս. Պատարագին մասնակցելու համար:

Այնուհետև հյուրերին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Գարեգին Երկրորդ Հայրապետը։ Նորին Սրբությունը, ներկայացնելով Խաչվերացի խորհուրդը, նշեց, որ այս տաղավար տոնին եկեղեցու յուրաքանչյուր անդամ անդրադարձ է կատարում Քրիստոսի փրկագործությանը։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ ներկաները, մասնակցելով Ս. Պատարագին, կհամակվեն աղոթքով և հաղորդ կդառնան օրվա խորհրդին։ 

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց կազմակերպության անդամներին իրենց նվիրյալ և օգտաշատ  ծառայության  համար, որն իր բարի պտուղներն է տալիս թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս։ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց նաև Հայոց Եկեղեցու և «Վորլդ Վիժըն»-ի միջև կրթական և սոցիալական ոլորտներում ձևավորված սերտ գործակցության առիթով։ Հայոց Հովվապետը նաև խոսեց «Վորլդ Վիժըն»-ի աշխատանքներում ընդգրկված Արժանապատիվ Տ. Պարյուր քահանա Ավետիսյանի և պրն. Կարեն Նազարյանի նվիրյալ ծառայության մասին։

Հանդիպման ավարտին ներկաներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ջերմ հյուրընկալության և Հայրապետական օրհնության արժանանալու համար։

Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture