image
Հրատապ լուրեր:

Մանուէլ Գրիգորեանի քաղաքապետ որդին հրաժարական տուաւ

Մանուէլ Գրիգորեանի քաղաքապետ որդին հրաժարական տուաւ

Էջմիածինի քաղաքապետ Կարէն Գրիգորեանը երէկ գիշեր ֆէյսպուքեան իր էջին միջոցաւ տեղեկացուցած է, որ իր կամքով հրաժարական կու տայ։ 

«Ես` Կարէն Գրիգորեանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»,– գրած է ան:


Յիշեցնենք, որ մի քանի օր է, որ Էջմիածինի մէջ բողոքի ցոյցեր տեղի կ'ունային՝ քաղաքապետ Կարէն Գրիգորեանի հրաժարականի պահանջով։ 

Կարէն Գրիգորեանը Էջմիածինը կը ղեկավարէր 2008 թուականէն։ 

2005-2008 թուականներուն եղած է Էջմիածինի քաղաքապետի 1-ին տեղակալ: 

2008-ի հոկտեմբերի 19-ին ընտրուած է Էջմիածինի քաղաքապետի պաշտօնին: 

2012-ի սեպտեմբերի 9-ին վերընտրուած է Էջմիածինի քաղաքապետի պաշտօնին: 

2016-ի սեպտեմբերի 18-ին վերընտրուած էր Էջմիածինի քաղաքապետի պաշտօնին:

Կարէն Գրիգորեանը ստացած էր 10 հազար 587 քուէ, անոր մրցակից Արթուր Թումանեանը` 3 հազար 651, իսկ Արթուր Խաչատրեանը` 504 քուէ: