image

Ոչ թե «Արի տուն», այլ՝ «Քայլ դեպի տուն». Սփյուռքի նախարարի հայտարարությունը

Ոչ թե «Արի տուն», այլ՝ «Քայլ դեպի տուն». Սփյուռքի նախարարի հայտարարությունը

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղել ենք մեր նոր ծրագրում, որի անունն է «Քայլ դեպի տուն»:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-ից 24-ը:

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կից հայտը».

 

https://goo.gl/GHJVCh